3 բաղադրիչ և 10-15 րոպե. Առողջ և գեղեցիկ եղունգները երաշխավորված են

Դիտումներ 324
3 բաղադրիչ և 10-15 րոպե. Առողջ և գեղեցիկ եղունգները երաշխավորված են

Գեղեցիկ և առողջ եղունգներ ունենալու համար ներկայացած բաղադրատոմսը շատ պարզ է և լավ արդյունքներ է ունենում:

Ձիթապտղի յուղը իսկապես հրաշքներ է գործում: Շատ մարդիկ գիտեն, որ ձիթապտղի յուղը օգտակար է մաշկի և մազերի համար: Այն կարելի է գտնել խնամքի միջոցների մեջ, սակայն շատ արդյունավետ է նաև ձիթապտղի յուղի առանձին կիրառումը:

Տեսանյութում ներկայացված բաղադրատոմսն օգնում է եղունգների արագ աճին, որով կմոռանաք արհեստական եղունգները: Այժմ արդեն կկարողանաք ունենալ բնական երկար ու գեղեցիկ եղունգներ:

Անհրաժեշտ բաղադրիչները՝

• Մի փոքր ձիթապտղի յուղ,

• Թարմ քամած նարնջի հյութ,

• Սխտոր:

Տարայի մեջ խառնել նախապես քամված նարնջի հյութն ու ճզմած սխտորը: Մատները դնել այս խառնուրդի մեջ մոտ 10 րոպե: Այնուհետ մատները դնել ձիթապտղի յուղի մեջ 15 րոպե:

Այս գործողությունը պետք է կատարել շաբաթը 2 անգամ և կնկատեք կտրուկ փոփոխություն

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը