3 բաժակ թեյ, և կստանաք ձեր երազանքների կազմվածքը
Բոլորն էլ ցանկանում են արագ և արդյունավետ կերպով ազատվել ավելորդ կիլոգրամներից և նիհարել: fithacker կայքը ներկայացնում նիհարելու մի միջոց, որը վերջերս համացանցում՝ նիհարողների շրջանում, մեծ աղմուկ բարձրացրեց:
Ձեզ անհրաժեշտ է միայն թեյ, դարչին ու դափնու տերև: Այս բոլոր երեք բաղադրիչները հրաշալի կերպով այրում են ճարպերն ու ուժեղացնում են նյութափոխանակությունը:
Ինչպե՞ս պատրաստել
Վերցրեք 1լ ջուր, դարչինի մեկ ձողիկ և դափնու 5 տերև: Սկզբում եռացրեք ջուրը, ապա դրա մեջ ավելացրեք դարչինն ու դափնու տերևները: Թողեք մնա 5 րոպե, որ սառչի: Ապա դրանից թեյ պատրաստեք:
Չափաքանակը
Երբ խոսք է գնում նյութափոխանակության մասին, միշտ էլ կարևոր է հիշել, որ այն աշխատանքի գցելու լավագույն ժամանակը վաղ առավոտն է, արթնանալուց անմիջապես հետո: Այս թեյի մեկ բաժակը խմեք առավոտյան՝ դատարկ ստամոքսին: Երկրորդ բաժակը կարող եք խմել նախաճաշից անմիջապես հետո, իսկ երրորդը՝ երեկոյան, քնելուց որոշ ժամանակ առաջ:
Այս թեյի օրական 3 բաժակը կօգնի ձեզ հասնել ձեր ցանկալի արդյունքին, հատկանշական է, որ այս թեյը նախևառաջ ազդում է մարմնի ամենաանցանկալի ճարպերի վրա:
Իհարկե, չպետք է մոռանալ նաև սննդակարգի և ֆիզիկական վարժությունների մասին: