20 հնարք, որոնք կօգնեն քիչ ուտել և հեշտությամբ ազատվել ավելորդ քաշից: Գրում է med.tert.am-ը


Ավելորդ քաշից այսօր շատերն են փորձում ազատվել, սակայն սա բավական բարդ գործընթաց է և ոչ բոլորին է հաջողվում հասնել ցանկալի արդյունքին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել ավելորդ կիլոգրամներից և կարգի բերել կազմվածքը:
1. Ջուր խմել
Օրական 1.5 լիտր ջուր օգտագործելն օգնում է արագացնել նյութափոխանակությունը 24-30%-ով, ինչն էլ օգնում է նվազեցնել ուտելու ցանկությունն ու ավելի արագ այրել կալորիաները:
2. Նախաճաշին հավկիթ ուտել
Հավկիթը սպիտակուցների հիանալի աղբյուր է, ինչի շնորհիվ մարդն օրվա ընթացքում շատ ավելի քիչ կալորիա է օգտագործում:
3. Սուրճ խմել
Սուրճն անչափ օգտակար է: Այն պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ և օգնում է 3-11%-ով արագացնել նյութափոխանակությունը:
Կանաչ թեյն օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով և օգնում է ազատվել ավելորդ քաշից:
5. Օգտագործել կոկոսյան ընկույզի յուղ
Կոկոսյան ընկույզի յուղը պարունակում է յուրահատուկ ճարպեր, որոնց փոխանակությունն օրգանիզմում այլ կերպ է տեղի ունենում:
6. Հարստացնել սննդակարգը գլյուկոմաննանով
Գլյուկոմաննանը բնական սննդային մանրաթել է, որն օգնում է ազատվել ավելորդ քաշից: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սննդակարգը գլյուկոմաննանով հարստացնելու դեպքում մարդն ավելի արագ է ազատվում ավելորդ կիլոգրամներից:
7. Նվազեցնել շաքարի գործածությունը
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շաքարի գործածությունը բարձրացնում է ճարպակալման, ինչպես նաև 2-րդ տիպի շաքարային դիաբետի, սրտանոթային հիվանդությունների և մի շարք այլ խնդիրների առաջացման հավանականությունը:
8. Նվազեցնել ածխաջրերով հարուստ սննդամթերքի գործածությունը
Զտված ածխաջրերը, որոնք մարդը ստանում է շաքարից կամ հացահատիկից, չեն պարունակում մանրաթելեր ու սննդարար նյութեր: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք ուժեղացնում են քաղցի զգացողությունը և նպաստում են ճարպակալմանը:
9. Ածխաջրերի ցածր պարունակությամբ դիետա
Նմանատիպ դիետաներն օգնում են 2-3 անգամ արագ ազատվել ավելորդ քաշից, քան ճարպերի ցածր պարունակությամբ դիետաները: Բացի այդ, ածխաջրերի ցածր պարունակությամբ սննդակարգը շատ ավելի առողջարար է:
10. Ուտել փոքր չափաբաժիններով
Փոքր չափաբաժնով ուտելու դեպքում մարդն ավելի քիչ կալորիա է օգտագործում և արդյունքում նվազեցնում է քաշը, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս փոքրացնել սննդի չափաբաժինը:
11. Հաշվել օգտագործած կալորիաները
Կալորիաները հաշվելը կարող է շատ օգտակար սովորություն դառնալ: Ուսումնասիրություններն անգամ ցույց են տվել, որ հատուկ օրագիր պահելը նույնպես կօգնի զգալիորեն նվազեցնել քաշը:
12. Օգտագործել օգտակար սննդամթերք
Ճիշտ քանակությամբ առողջարար սննդի օգտագործումը կօգնի խուսափել վնասակար սննդամթերքի գործածությունից և կնվազեցնի ուտելու ցանկությունը:
13. Լվանալ ատամներն ընթրիքից հետո
Մասնագետները հաճախ խորհուրդ են տալիս լվանալ ատամներն ուտելուց հետո, ինչը կօգնի ազատվել որևէ բան ուտելու ցանկությունից:
14. Օգտագործել համեմունքներ
Այնպիսի համեմունքները, ինչպիսին կայենյան պղպեղն է, պարունակում են մի յուրահատուկ միացություն՝ կապսաիցին, որը բարելավում է նյութափոխանակությունն ու նվազեցնում է ուտելու ցանկությունը:
15. Կատարել աերոբային վարժություններ
Աէրոբային վարժությունները կալորիաներն այրելու և ֆիզիկական ու հոգեկան առողջությունը բարելավելու ամենաարդյունավետ միջոցներից են:
16. Վերահսկողության տակ պահել քաշը
Դիետաներն առաջացնում են նաև կողմնակի բարդություններ, որոնց շարքին են դասվում մկանային զանգվածի կորուստն ու նյութափոխանակության դանդաղումը: Սա է պատճառը, որ անհրաժեշտ է մշտապես վերահսկողության տակ պահել քաշը:
17. Ուտել մանրաթելերով հարուստ մթերք
Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ մանրաթելերով հարուստ մթերքն օգնում է ավելի շուգ հագենալ և նպաստում է քաշի կարգավորմանը:
18. Ուտել ավելի շատ մրգեր ու բանջարեղեն
Մրգերն ու բանջարեղենն օժտված են բազմաթիվ օգտակար հատկություններով, ինչի շնորհիվ օգնում են նվազեցնել քաշը և բարելավել առողջական վիճակը:
19. Դանդաղ ուտել
Հագենալու մասին ազդանշանը մարդու օրգանիզմը ստանում է սնվելուց որոշ ժամանակ անց, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս երկար ծամել մթերքը և դանդաղ ուտել չափազանց շատ կալորիա չօգտագործելու համար:
20. Կարգավորել քունը
Մարդիկ ուշադրություն չեն դարձնում քնի որակին, մինչդեռ այն նույնքան կարևոր է, որքան ճիշտ սննդակարգն ու ֆիզիկական վարժությունները:
Աղբյուրը ՝ http://med.tert.am/am/news/2018/03/28/20-Tricks-To-Eat-Less-And-Lose-Weight/50567
