Երկու կարևոր բան, որ միշտ «մոռանում են» ասել եվրոպատուհաններ տեղադրողները (լուսանկարներ)

Դիտումներ 637
Երկու կարևոր բան, որ միշտ «մոռանում են» ասել եվրոպատուհաններ տեղադրողները (լուսանկարներ)

Հիշո՞ւմ եք, թե առաջ, ձմռան գալստյան հետ, ինչպես էինք բամբակի կտորներով փակում պատուհանների արանքները։
Բարեբախտաբար ժամանակները փոխվել են և հիմա գոյություն ունեն այսպես կոչված եվրոպատուհանները, որոնք ազատում են մեզ պատուհանների զմռսման ձանձրալի պարտականությունից։ Բայց որքան էլ դրանք թեթևացնեն մեր հոգսը, այնուամենայնիվ նրանց մասին պետք է իմանալ 2 բան, որը պատուհան տեղադրողները կամ մոռանում են զգուշացնել կամ էլ դիտմամբ չեն ասում։


1. Տարին 2 անգամ պարտադիր պետք է յուղել պատուհանի փականի այն հատվածները, որոնք մշտական շարժման մեջ են։ Մեքենայի սովորական յուղը լիովին բավարար է։
 
2. Եղանակների փոփոխության հետ դրանք պետք է փոխել ամառային և ձմեռային ռեժիմների։

Եթե յուղման հետ ամեն ինչ պարզ էր, ապա սեզոնային փոփոխությունը մի փոքր հստակեցում է պահանջում։ Ժամանակակից գրեթե բոլոր եվրոպատուհաններն ունեն սեզոնային փոփոխման ռեժիմ։ Դրանք գտնվում են նկարում պատկերված փականների վրա։ ՈՒնենում են տարբեր տեսք, բայց բոլորն էլ կարգավորվում են։ Եթե փականը անընդհատ մնում է ձմեռային ռեժիմի վրա, ապա պատուհանի ռետինե եզրերի վրա հավելյալ ճնշում է գործադրվում, ինչը ժամանակի ընթացքում շարքից հանում է դրանք։
Ստուգեք ձեր պատուհանները... 

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը