18000 դրամ հրատապ օգնություն. որ ընտանիքները կդառնան նպաստառու

«Սոցիալական իրավունք» շարքն այսօր անդրադառնում է Եռամսյակային հրատապ օգնություն կարգին՝ ներկայացնելով այն ստանալու իրավունք ունեցող շահառուներին օրենքով տրվող արտոնությունը:
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏ , ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ …սրանք 3 էլ սոցիալապես անապահով ընտանիքներին ուղղված պետական աջակցության ծրագրեր են և բաշխվում են սոցապահովության միևնույն ծրագրի բյուջեից: Այս երեք ծրագրի տարբերությունն այն է, որ յուրաքանչյուրում ընդգրկվող շահառուների անապահովության գնահատման միավորներն են տարբեր:
Այսպես՝ եթե ընտանեկան և սոցիալական նպաստների նշանակման դեպքում շահառու համարվող ընտանիքը կարիքների գնահատման արդյունքում պետք է ապահովի առնվազն 30.01-ից բարձր միավոր, որպեսզի սամենամսյա նպաստ ստանալու իրավունք ունենա, ապա հրատապ օգնության ծրագրի դեպքում շահառու ընտանիք ընտրելու չափորոշիչները շատ ավելի մեղմ են և անապահով ընտանիքը ավելի նվազ միավորներով է դառնում նպաստառու:
ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ շահառուին տրամադրվում է եռամսյա ժամկետով (եռամսյակով) նպաստի չափը կայուն 18000 դրամ է:
Եթե անապահով ընտանիքը երեք ամիս անց նորից ուզում է օգտվել հրատապ օգնություն սոցաջակցությունից, ապա դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը նորից պետք է ներկայացնի:
Որ ընտանիքն իրավունք ունի ստանալ եռամսյակային հրատապ օգնություն
Եռամսյակային հրատապ օգնություն ծրագրի շահառու կարող է դառնալ անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, անապահովության գնահատման համակարգում հաշվառված այն ընտանիքը, որն ունի անապահովության «0» -ից բարձր միավոր ու և չունի ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք:
Այս աջակցությունից օգտվելու իրավունքը և դրա չափորոշիչները սահմանել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ որպես լիազոր մարմին, սակայն շահառուի կարգավիճակը՝ ըստ իր դիմումի, ուսումնաասիրում և ընտանիքի անապահովության համակարգում ընդգրկելու մասին որոշում էթ կայացնում բացառապես սոցիալական աջակցության տարածքային կենտրոնը՝ համապատասխան խորհրդի ձայների բացարձակ մեծամասնությամբ:
Նշենք, որ մայրաքաղաքի դեպքում՝ դրանք վարչական շրջանների համայնքապետարաններում գործող սոցիալական ծառայություների տարածքային կենտրոններն են (ՍԾՏԿ), իսկ մարզերի պարագայում՝ տվյալ մարզի քաղաքապետարաններում տեղակայված և նույն մարզպետների ենթակայությամբ գործող սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններն են (ՍԾՏԿ) , որտեղ էլ քաղաքացին պետք է իր դիմումը ներկայացնի: Ի դեպ, դժգոհությունների կամ դիմումին տրված պատասխանի հետ չհամաձայնելու դեպքում քաղաքացին իրավասու է դիմել վերահսկող մարմին, այն է՝ Աշխատանիք և սոցիալական հարցերի նախարարություն:
Ուշադրություն. ՍԾՏԿ-ի խորհուրդը , որպես անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակ, դիտարկում և գնահատում է հետևյալ դեպքերը՝
- միայն կենսաթոշակառուներից, ծերության կամ հաշմանդամության նպաստառուներից բաղկացած ընտանիք լինելը,
- ընտանիքում մեկից ավելի երեխայի առկայությունը,
- ընտանիքի անդամներից մեկի կամ մի քանիսի երկարատև հիվանդությունը,
- ընտանիքի կազմում գործազուրկ ունենալու հանգամանքը,
- ընտանիքի կազմում ուսանող ունենալու հանգամանքը,
- բնակարանի հրդեհը, բնակարանի (մի մասի) փլուզումը, ներտնային հաղորդակցուղիների վթարները և նմանատիպ այլ հանգամանքներ,
- ընտանիքի անդամի մահը, ինչպես նաև կյանքի դժվարին այլ իրավիճակների պատճառներով առաջացած կարճատև ֆինանսական խնդիրների առկայությունը:
- Շարունակությունը այստեղ ՝ http://www.dialogue.am/eramsyakayin-hratap-ognutyunvor-yntiqy-shaharu-kdarna/
