15 մթերք՝ հիշողությունը բարելավելու և գլխուղեղի աշխատանքը խթանելու համար: Գրում է med.tert.am-ը

Դիտումներ 770
15 մթերք՝ հիշողությունը բարելավելու և գլխուղեղի աշխատանքը խթանելու համար: Գրում է med.tert.am-ը

Մարդու օրգանիզմի աշխատանքի որակը կախված է նրա սննդակարգից: Սխալ սննդակարգի և անառողջ սնունդ օգտագործելու հետևանքով այսօր շատերն են տառապում առողջական զանազան խնդիրներից:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 15 բնական ու առողջարար մթերք, որոնք կօգնեն բարելավել հիշողությունը, կխթանեն գլխուղեղի աշխատանքը, կվերականգնեն տեսողությունն ու կնպաստեն ոսկորների ռեգեներացիային: Դրանք ամենօրյա սննդակարգում ներառելու դեպքում դրական փոփոխությունները կնկատվեն արդեն իսկ մի քանի օրից:

 


1.      Ճակնդեղ

 

Ճակնդեղը խթանում է գլխուղեղի և առհասարակ ամբողջ մարմնի արյան շրջանառությունը:

 

2.      Ձու

 

Ձվի դեղնուցը պարունակում է մեծ քանակությամբ խոլին՝ շատ կարևոր սննդարար նյութ, որը բարելավում է գլխուղեղի առողջական վիճակը:

 

3.      Խնկունի (розмарин)

 

Այս բույսն օգնում է ավելի լավ կենտրոնացնել ուշադրությունը: Դրա բույրը խթանում է մտավոր կարողությունները: Կարելի է խնկունու յուղն ավելացնել լոգանքի ջրին կամ օգտագործել այն՝ օդը թարմացնող բնական միջոց պատրաստելու համար:

 

4.      Ավոկադո

 

Ավոկադոն արագացնում է արյան հոսքը դեպի գլխուղեղ:

 

5.      Ձուկ

 

Սաղմոնը, ձողաձուկն ու սարդինաները հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք անչափ օգտակար են գլխուղեղի համար:

 

6.      Հապալաս

 

Հապալասը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք կանխում են գլխուղեղի վնասվածքները:

7.      Ընկուզեղեն

 

Ընկույզները հագեցնում են մարմինն ու գլխուղեղը թթվածնով: Դրանք նաև պարունակում են օմեգ-3 ճարպաթթուներ, որոնք բարելավում են մտավոր կարողությունները:

 

8.      Ամբողջական հացահատիկ

 

Ամբողջական հացահատիկների մեջ պարունակվող մանրաթելերի, ածխաջրերի և օմեգա-3 ճարպաթթուների համադրությունը շատ օգտակար է գլխուղեղի համար:

 

9.      Կանաչ թեյ

 

Մտավոր կարողություններն ու ուշադրության կենտրոնացումը բարելավելու համար հարկավոր է օրական 2-3 բաժակ կանաչ թեյ խմել: Այս ըմպելիքը բարելավում է գլխուղեղի էլեկտրական իմպուլսներն ու կոգնիտիվ գործառույթները:

 

10.  Կաղին

 

Կաղինները պարունակում են հսկայական քանակությամբ վիտամին B12 և ֆոլաթթու, որը պաշտպանում է գլխուղեղը նյարդային ցնցումներից:

 

11.  Լոլիկ

 

Լոլիկները պարունակում են լիկոպին՝ հազվադեպ հանդիպող հզոր հակաօքսիդանտ, որը պաշտպանում է գլխուղեղն ազատ ռադիկալներից և բարելավում առողջական ընդհանուր վիճակը:

 

12.  Քրքում

 

Քրքումն ու դրա ակտիվ բաղադրիչը՝ քրքումինը կարող են բարելավել հիշողության վիճակն ու կանխել նյարդային լարվածությունը:

 

13.  Սև շոկոլադ

 

Սև շոկոլադի մեջ պարունակվող հզոր հակաօքսիդանտներն օգնում են բարելավել հիշողությունն ու ավելի լավ կենտրոնանալ:

 

14. Խնձոր

 

Խնձորներն աչափ օգտակար են ոչ միայն գլխուղեղի, այլ նաև ամբողջ մարմնի համար:

 

15. Սոխ

 

Հում սոխը հիշողությունը բարելավելու հիանալի միջոց է:

 

Աղբյուրը ՝ http://med.tert.am/am/news/2017/11/15/15-mterq/35058

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը