15 ախտանշան, որոնք վկայում են քաղցկեղի վաղ փուլերի մասին
Քաղցկեղի ախտանշանները ոչ բոլորն են տարբերում, սակայն սա շատ կարևոր է, քանի որ հիվանդությունը վաղ փուլերում հայտնաբերելը բարձրացնում է բարեհաջող բուժման հավանականությունը: Հատկապես ուշադիր է հարկավոր լինել ընտանեկան անամնեզում քաղցկեղի դեպքերի առկայության դեպքում, քանի որ այս հիվանդության զարգացման հարցում մեծ նշանակություն ունի նաև ժառանգական հակվածությունը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում քաղցկեղի մասին վկայող 15 ախտանշան, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել: Այս ախտանշաններն իմանալն ու ուշադիր լինելը կօգնեն ժամանակին հայտնաբերել հիվանդությունն ու բուժել այն՝ խուսափելով վտանգավոր հետևանքներից:
1. Ուռուցք
Եթե ուռուցքը մեծացել է կամ ի հայտ է եկել նորը, ապա հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ դա կարող է կապված լինել քաղցկեղի մի քանի տեսակի հետ:
2. Միզարձակության խանգարումներ
Հաճախամիզությունը կամ տհաճ զգացողությունները միզարձակության ժամանակ կարող են պայմանավորված լինել միզապարկի կամ շագանակագեղձի քաղցկեղով:
3. Աղիների աշխատանքի փոփոխություն
Աղիների աշխատանքի փոփոխությունը, հաճախակի փորլուծությունը և այլ խանգարումները կարող են պայմանավորված լինել մարսողական համակարգի քաղցկեղով: Բացի այդ, քաղցկեղի մասին կարող են վկայել նաև մշտապես որովայնում ի հայտ եկող տհաճ զգացողությունները:
4. Մազերի արտասովոր աճ
Մազերի արտասովոր աճը նույնպես կարող է լինել քաղցկեղի ախտանշան, ուստի նման փոփոխությունները ոչ մի դեպքում չի կարելի անտեսել:
5. Արտասովոր արյունահոսություն
Արյունոտ արտաթորանքը, հազալիս նկատվող արյունը կամ արտասովոր արյունահոսությունը կարող են կապված լինել քաղցկեղի տարբեր տեսակների հետ: Նման ախտանշանի դեպքում անհրաժեշտ է շտապ խորհրդակցել մասնագետի հետ և բուժզննում անցնել:
6. Խոցեր
Խոցերը կարող են լինել բերանի խոռոչի քաղցկեղի կամ մաշկի քաղցկեղի ախտանշան, ուստի դրանք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել:
7. Մաշկային փոփոխություններ
Մաշկի գույնի մգվածությունը, կարմրությունը կամ դեղնածությունը համարվում են քաղցկեղի մասին նախազգուշացնող ամենատարածված ախտանշաններից մեկը:
8. Մարսելախանգարում
Մարսելախանգարումը շատ տարածված խնդիր է, ուստի շատերն են անտեսում այս ախտանշանը, սակայն հարկ է հիշել, որ այն նույնպես կարող է պայմանավորված լինել քաղցկեղով: Այս ախտանշանը կարող է վկայել աղեստամոքսային տրակտի վերին հատվածների քաղցկեղի մասին՝ հատկապես, եթե այն մշտապես ուղեկցվում է ստամոքսում տհաճ զգացողություններով ու կլման խանգարումներով:
9. Պեպենների կամ խալերի ձևափոխություն
Խալերի ու պեպենների ցանկացած ձևափոխություն (ձևի, գույնի, չափերի) կարող է վկայել քաղցկեղի մասին, ուստի նման փոփոխությունների դեպքում հարկավոր է անհապաղ խորհրդակցել բժշկի հետ:
10. Քաշի կտրուկ կորուստ
Քաղցկեղից տառապողների մեծ մասի մոտ նկատվում է քաշի կտրուկ կորուստ: Եթե քաշը նվազում է առանց դիետաների կամ վարժությունների, ապա հարկավոր է շտապ բուժզննում անցնել:
11. Ցավ ու տհաճ զգացողություններ
Մշտական ցավն ու տհաճ զգացողությունները (գլխացավեր, մեջքի ցավեր և այլն) կարող են լինել քաղցկեղի որևէ տեսակի ախտանշան:
12. Տենդ
Տենդը հաճախ պայմանավորված է լինում իմունային համակարգի քաղցկեղով, սակայն այն կարող է վկայել նաև քաղցկեղի որևէ այլ տեսակի մասին:
13. Ավշային հանգույցների բորբոքում
Քաղցկեղի ախտանշանների շարքին է դասվում նաև ավշային հանգույցների բորբոքումը, ուստի նման խնդիրը չի կարելի անտեսել:
14. Հոգնածության զգացում
Քաղցկեղի մասին կարող է վկայել նաև հոգնածության զգացումը, որը պայմանավորված է լինում իմունային համակարգի աշխատանքով:
15. Հազ
Մշտական հազն ու կոկորդի ցավը վկայում են շնչառական համակարգի քաղցկեղի մասին: Այս ախտանշանների դեպքում հարկավոր է հնարավորինս շուտ դիմել բժշկին և բուժզննում անցնել: