12 առողջական խնդիր, որ կարող է առաջանալ վիտամին D-ի պակասի պատճառով: Գրում է med.tert.am-ը


Վիտամին D-ն շատ կարևոր է ամբողջ օրգանիզմի առողջական վիճակի համար: Այն կարգավորում է կալցիումի և ֆոսֆորի յուրացումը, ամրացնում է իմունային համակարգը: Այն նաև շատ կարևոր է ամուր մկաններ, ատամներ և ոսկորներ ունենալու համար:
Որոշ հետազոտություններ վկայում են այն մասին, որ վիտամին D-ն շատ կարևոր դեր է կատարում որոշ հիվանդությունների առաջացման հավանականությունը նվազեցնելու գործում:Այդ հիվանդությունների շարքին են դասվում ցրված սկլերոզը, սրտանոթային, բակտերիալ և ինֆեկցիոն հիվանդությունները:
Շատ մարդիկ իրականում տառապում են վիտամին D-ի դեֆիցիտով առանց վերջինիս մասին իմանալու:
Այդ պատճառով ձեզ ենք ներկայացնում հետևյալ 12 ախտանշանները, որոնց առկայության դեպքում խորհուրդ է տրվում ստուգել այս վիտամինի մակարդակն օրգանիզմում:
1. Մկանային և ոսկրային թուլություն.
Վիտամին D-ն կարևոր է ոսկորների, մկանների և ատամների համար: Թույլ ոսկորները, ատամներն ու մկանները կարող են խոսել օրգանիզմում վիտամին D-ի դեֆիցիտի մասին:
2. Տխրության ու թախիծի զգացողություն
Հետազոտողները պարզել են , որ այն կանայք ում մոտ վիտամին D-ի մակարդակը ցածր է, ավելի հաճախ են սթրեսի և խորը թախիծի մեջ ընկնում:
3. Ցավային բարձր զգայնություն
Քրոնիկական ցավերի դեմ պայքարող մարդկանց մոտ հաճախակի նկատվում է վիտամին D-ի պակաս:
4. Լնդերի քրոնիկական հիվանդություններ
Վիտամին D-ի ցածր մակարդակով մարդկանց մոտ ավելի շատ է նկատվում լնդերի այտուցվածություն, կարմրություն ու արնահոսություն:
5. Արյան բարձր ճնշում
Վիտամին D-ն շատ կարևոր է նաև սրտի համար: Վերջինիս ոչ բավարար քանակության դեպքում կարող է նկատվել արյան ճնշման բարձրացում:
6. Հոգնածություն ու քնկոտություն
Վիտամին D-ի ցածր մակարդակի բացակայության դեպքում մարդկանց մոտ ողջ օրվա ընթացքում կարող է առաջանալ հոգնածության ու քնկոտության զգացում:
7. Տրամադրության փոփոխություն
Վիտամին D-ն շատ կարևոր դեր է կատարում սերոտոնինի արտազատման պրոցեսում:Այդ «երջանկության հորմոնը» մեծ ազդեցություն է թողնում մարդու տրամադրության վրա:
8. Դիմադրողականության նվազում
Հետազոտությունները ցույց են տվել, որ վիտամին D-ի ցածր մակարդակով մարզիկները, մյուս մարզիկների համեմատ, ունեն ավելի քիչ էներգիա:
9. Ավելորդ քաշ
Վիտամին D-ն հանդիսանում է ճարպերն այրող վիտամին: Այդ պատճառով ավելորդ քաշով կամ ճարպակալմաբ տառապող մարդկանց անհրաժեշտ է ավելի շատ վիտամին D:
10. Մարսողության հետ կապված խնդիրներ
Այն մարդիկ, ովքեր պայքարում են ճարպերի յուրացման դեմ(օրինակ Կրոնի հիվանդություն, զգայնություն, աղիների բորբոքային հիվանդություններ և այլն) կարող են ունենալ վիտամին D-ի դեֆիցիտ:
11. Քրտնած գլուխ
Գլխի չափից շատ քրտնելը հանդիսանում է վիտամին D-ի դեֆիցիտի վաղ ախտանշան:
12. Ալերգիաներ
Վիտամին D-ն կարող է նվազեցնել ալերգիանների առաջացումը: 6000 մարդկանց մասնակցությամբ իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ վիտամին D-ի ցածր մակարդակ ունեցող մարդիկ ավելի դյուրընկալ են ալերգիաների նկատմաբ:
Վիտամին D` արևի վիտամին
Վիտամին D-ի ստանալու լավագույն տարբերակը համարվում է արևի տակ գտնվելը:Իսկ թե ինչ քանակությամբ վիտամին D է օրգնիզմին անհրաժեշտ, կախված է տարիքից, մաշկի գույնից, օրվա ժամից, եղանակից և արևապաշտպան քսուքների օգտագործումից:
Վիտամին D-ի արտադրումը կատարվում է միայն այն ժամանակ, երբ մաշկը պաշտպանված չի լինում: Այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս նախքան արևից պաշտպանող քսուքներ օգտագործելը, 10-ից 15 րոպե մնալ արևի տակ:
Վիտամին D-ի նորմալ քանակության արտադրության համար, մասնագետները խորհուրդ են տալիս օրական 20-ից 30 րոպե գտնվել արևի ուղիղ ճառագայթների ներքո:
Վիտամին D-ի բնական աղբյուրներ
• Սաղմոն
• Սարդինա
• Ձվի դեղնուց
• Ծովախեցգետին
Վիտամին D-ով հարստացված մթերքներ
• Կաթ
• Յոգուրտ
• Նարնջի հյութ:
Վիտամին D-ի մակարդակի բարձրացման հետ զուգահեռ շատ կարևոր է նաև հոգ տանել օրգանիզմում վիտամին K-ի մակարդակի մասին:
Աղբյուրը ՝ http://med.tert.am/am/news/2017/11/21/vitamin-d-deficit/28761
