11 ախտանշան, որոնք վկայում են արյան շրջանառության խանգարման մասին։ Գրում է med.tert.am-ը

Դիտումներ 1279
11 ախտանշան, որոնք վկայում են արյան շրջանառության խանգարման մասին։ Գրում է med.tert.am-ը

Մարդու օրգանիզմում բոլոր օրգանները կապված են մեկը մյուսին, ինչի շնորհիվ համակարգերը ճիշտ են աշխատում: Այս հարցում շատ մեծ նշանակություն ունի արյան շրջանառությունը, քանի որ արյան շրջանառության խանգարումը կարող է դառնալ բազմաթիվ հիվանդությունների առաջացման պատճառ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հիմնական ախտանշանները, որոնք վկայում են արյան շրջանառության խանգարման մասին:

1.      Երիկամների աշխատանքի խանգարում

Արյան շրջանառության խանգարման հետևանքով խանգարվում է նաև երիկամների աշխատանքը: Նման դեպքերում արյունը չի հասնում մարմնի բոլոր հատվածներին և կուտակվում է հյուսվածքների շուրջը:


2.      Ստորին վերջույթների այտուցվածություն

Սա արյան շրջանառության խանգարման մասին վկայող ամենատարածված ախտանշաններից մեկն է: Սակայն հարկ է հիշել, որ այս ախտանշանը կարող է պայմանավորված լինել նաև հղիությամբ, նախադաշտանային համախտանիշով, նստակյաց կենսակերպով և այլ խնդիրներով:

3.      Վերջույթների թմրածություն

Արյան շրջանառության խանգարումը, ինչպես նաև ցրտի ազդեցությունն ու վիտամին B12-ի պակասը կարող են դառնալ նաև վերջույթների թմրածության պատճառ: Եթե այս խնդիրն անհանգստացնում է երկար ժամանակ, ապա հարկավոր է դիմել բժշկին և պարզել դրա առաջացման հիմնական պատճառը:

4.      Ձեռքերի ու ոտքերի սառնություն

Վերջույթների սառնությունը խոսում է այն մասին, որ արյունը ճիշտ չի տարածվում օրգանիզմում և չի հասնում մարմնի որոշ հատվածներին:

5.      Վնասվածքների ուշ ապաքինում

Արյան շրջանառության խանգարման դեպքում վերքերը սովորականից ուշ են ապաքինվում, քանի որ արյունը չի հասցնում հագեցնել օրգանիզմն անհրաժեշտ օգտակար վիտամիններով ու հանքանյութերով:

6.      Մազաթափություն

Արյան վատ շրջանառությունը կարող է դառնալ նաև մազաթափության պատճառ: Բանն այն է, որ, երբ գլխամաշկը չի ստանում անհրաժեշտ վիտամինները, մազերը չորանում են ու թուլանում:

7.      Մաշկի չորություն ու եղունգների վիճակի վատացում

Մաշկի չորությունն ու եղունգների փխրունությունը նույնպես կարող են վկայել արյան շրջանառության խանգարման մասին, ուստի հարկավոր է օրական առնվազն կես ժամ տրամադրել ֆիզիկական վարժություններին՝ արյան շրջանառությունը խթանելու համար:

8.      Երակների վարիկոզ լայնացում

Այս խանգարումը կարող է հանգեցնել երակների վարիկոզ լայնացման, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել: Այս հիվանդության հիմնական ախտանշաններն են ոտքերի ցավն ու ծանրության զգացողությունը:

9.      Էրեկտիլ դիսֆունկցիա

Արյան հոսքի խանգարման հետևանքով կարող են առաջանալ նաև խնդիրներ՝ կապված տղամարդկանց վերարտադրողական համակարգի հետ:

10.  Ցիանոզ

Արյան մեջ թթվածնի մակարդակի նվազման հետևանքով մաշկի որոշ հատվածներ կարող են ձեռք բերել կապտավուն երանգ: Նման ախտանշանի ի հայտ գալու դեպքում հարկավոր է շտապ դիմել բժշկին:

11.  Այրոց (изжога)

Սա կրծքավանդակում ճնշման ու ծանրության զգացողությունն է, որը վկայում է, որ սրտամկանն արյան շրջանառության խանգարման հետևանքով չի կարողանում պատշաճ կերպով կատարել իր գործառույթները:

Հարկ է հիշել, որ արյան շրջանառության խանգարումը կարող շատ վտանգավոր լինել, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել: Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս կարգավորել քունն ու խուսափել սթրեսից: Բացի այդ, հարկավոր է հարստացնել սննդակարգն օգտակար ուտեստներով ու մանրաթելերով հարուստ սննդամթերքով:

Արյան շրջանառության վրա խիստ բացասաբար են ազդում նաև կոֆեինը, ալկոհոլն ու ծխախոտը, ուստի հարկավոր է հնարավորինս խուսափել դրանցից և փոխարենը խմել շատ ջուր ու կանաչ թեյ, ինչպես նաև պարբերաբար մարզվել:

 

 

Աղբյուրը ՝ http://med.tert.am/am/news/2018/01/26/aryan-shrjanarutyun/47796

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը