10 պատճառ՝ ամեն օր դարչին օգտագործելու համար: Գրում է med.tert.am-ը


Դարչինը շատ համեղ ու տարածված համեմունք է, որը շատերն օգտագործում են խոհանոցում: Սակայն քչերը գիտեն, որ այն նաև շատ օգտակար է և օգնում է ազատվել առողջական տարբեր խնդիրներից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 պատճառ՝ ամեն օր դարչին օգտագործելու համար:
1. Դարչինն օրգանիզմի համար շատ օգտակար մանրաթելերի, մանգանի, երկաթի ու կալցիումի հարուստ աղբյուր է:
2. Օրական կես թեյի գդալ դարչին օգտագործելը կօգնի զգալիորեն նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը:
3. Դարչինը նաև արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորող հիանալի միջոց է, ուստի այն շատ օգտակար է շաքարային դիաբետից տառապողների համար:
4. Այս համեմունքն օժտված է որոշ վարակներից ազատելու յուրահատուկ հատկությամբ:
5. Բացի այդ, դարչինը դանդաղեցնում է քաղցկեղի բջիջների աճը:
6. Կես թեյի գդալ դարչնի ու մեկ ճաշի գդալ մեղրի խառնուրդն ամեն օր նախաճաշից առաջ ընդունելու դեպքում ընդամենը մեկ շաբաթում կօգնի զգալիորեն մեղմել աթրիտի հետևանքով առաջացած ցավը:
7. Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դարչնի բույրն օգնում է բարելավել հիշողությունը:
8. Դարչինը նաև օժտված է հակաբակտերիալ ու հակասնկային հատկություններով, ուստի սննդին ավելացնելու դեպքում այն արգելակում է բակտերիաների բազմացումն ու կանխում է պահածոյացված մթերքի փչացումը: Առհասարակ՝ դարչինը հիանալի բնական կոնսերվանտ է:
9. Բացի այդ, այն նաև հիանալի բնական կոսմետիկ միջոց է, որը կարելի է օգտագործել ճարպագեղձերի ու մազապարկերի բորբոքումից ազատվելու համար:
10. Եվ վերջապես՝ դարչինը շատ յուրահատուկ համ ու բույր ունեցող համեմունք է, որը կարելի է օգտագործել խոհանոցում՝ ուտեստներն ու ըմպելիքներն ավելի արտասովոր դարձնելու համար:
