10 պատճառ՝ ամեն օր դարչին օգտագործելու համար: Գրում է med.tert.am-ը

Դիտումներ 612
10 պատճառ՝ ամեն օր դարչին օգտագործելու համար: Գրում է med.tert.am-ը

Դարչինը շատ համեղ ու տարածված համեմունք է, որը շատերն օգտագործում են խոհանոցում: Սակայն քչերը գիտեն, որ այն նաև շատ օգտակար է և օգնում է ազատվել առողջական տարբեր խնդիրներից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 պատճառ՝ ամեն օր դարչին օգտագործելու համար:

 

1.      Դարչինն օրգանիզմի համար շատ օգտակար մանրաթելերի, մանգանի, երկաթի ու կալցիումի հարուստ աղբյուր է:

 

2.      Օրական կես թեյի գդալ դարչին օգտագործելը կօգնի զգալիորեն նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը:

 

3.      Դարչինը նաև արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորող հիանալի միջոց է, ուստի այն շատ օգտակար է շաքարային դիաբետից տառապողների համար:

 

4.      Այս համեմունքն օժտված է որոշ վարակներից ազատելու յուրահատուկ հատկությամբ:

 

5.      Բացի այդ, դարչինը դանդաղեցնում է քաղցկեղի բջիջների աճը:

 

6.      Կես թեյի գդալ դարչնի ու մեկ ճաշի գդալ մեղրի խառնուրդն ամեն օր նախաճաշից առաջ ընդունելու դեպքում ընդամենը մեկ շաբաթում կօգնի զգալիորեն մեղմել աթրիտի հետևանքով առաջացած ցավը:


7.      Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դարչնի բույրն օգնում է բարելավել հիշողությունը:

 

8.      Դարչինը նաև օժտված է հակաբակտերիալ ու հակասնկային հատկություններով, ուստի սննդին ավելացնելու դեպքում այն արգելակում է բակտերիաների բազմացումն ու կանխում է պահածոյացված մթերքի փչացումը: Առհասարակ՝ դարչինը հիանալի բնական կոնսերվանտ է:

 

9.      Բացի այդ, այն նաև հիանալի բնական կոսմետիկ միջոց է, որը կարելի է օգտագործել ճարպագեղձերի ու մազապարկերի բորբոքումից ազատվելու համար:

 

10.  Եվ վերջապես՝ դարչինը շատ յուրահատուկ համ ու բույր ունեցող համեմունք է, որը կարելի է օգտագործել խոհանոցում՝ ուտեստներն ու ըմպելիքներն ավելի արտասովոր դարձնելու համար:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը