10 ահազանգող «ազդանշան», որոնք կարող են քաղցկեղի առկայության նշան լինել: Գրում է med.tert.am-ը

Դիտումներ 490
10 ահազանգող «ազդանշան», որոնք կարող են քաղցկեղի առկայության նշան լինել: Գրում է med.tert.am-ը

Քաղցկեղի հետազոտությունների բրիտանական նախաձեռնությունը վերհանել է տասը «ահազանգող ազդանշան», որոնք կարող են անուղղակի ձևով քաղցկեղի առկայություն մատնանշել: Այս մասին հաղորդում է dailymail-ը:

 

Այդ անուղղակի ցուցիչների թվում մատնանշվում է հետևյալը.

 

  1. Տևական հազը կարող է նշանակել թոքերի քաղցկեղ: 
  1. Խալի արտաքին տեսքի փոփոխությունը կարող է մաշկի քաղցկեղի առկայության նշան լինել: 
  1. Աղիքների գործելու ընթացքի կայուն փոփոխությունը կարող է հենց աղիքների քաղցկեղի ազդանշան լինել: 
  1. Չլավացող վերքը, կախված տեղից, կարող  է  բերանի վերքի դեպքում բերանի խոռոչի քաղցկեղի նշան լինել: 
  1. Կուլ տալու տևական դժվարությունները կարող են կերակրափողի քաղցկեղի առկայության նշան լինել: 
  1. Քաշի անբացատրելի կորուստը կարող է քաղցկեղի մի քանի տեսակների ցուցիչ լինել: 
  1. Միզապարկի գործելու ընթացքի տևական փոփոխությունը կարող է նշանակել ուռուցքի առկայություն միզամուղ համակարգում կամ տղամարդկանց դեպքում՝ շագանակագեղձում:

  1. Անբացատրելի գոյացությունը մարմնի վրա կարող է քաղցկեղի հիվանդության շատ ձևերի դրսևորում լինել: 
  1. Կայուն անբացատրելի ցավը՝ կախված տեղից կարող է ևս քաղցկեղի շատ տեսակների ցուցիչ լինել: 
  1. Անբացատրելի արյունահոսությունը կարող է աղիների, կոկորդի կամ կանանց ներքին սեռական օրգանների քաղցկեղ ունենալու նշան լինել:

 

 

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը