«Վատ» խոլեստերինի մակարդակն արյան մեջ իջացնելու բնական ու արդյունավետ միջոցներ: Գրում է med.tert.am-ը


Խոլեստերինը ճարպանման նյութ է, որը կենսականորեն անհրաժեշտ է մարդուն: Այն մտնում է օրգանիզմի բոլոր բջիջների բաղադրության մեջ, որոնցից էլ և ձևավորվում են շատ հորմոններ:
Խելեստերինի մոտ 80%-ը արտադրվում է օրգանիզմի կողմից, իսկ 20 %-ը օրգանիզմ է ներթափանցում սննդի միջոցով:
Աթերոսկլերոզ առաջանում է այն ժամանակ, երբ արյան մեջ շատ է լինում ցածր խտությամբ խոլեստերինի քանակը: Այն վնասում է անոթների ներքին պատերն ու կուտակվում է նրա մեջ, որի հետևանքով էլ և ձևավոևվում են աթերոսկրելոտիկ խոլեստիրինային կուտակումները, որոնք էլ հետո վերածվում են խյուսի ու խառնվելով կալցիումի հետ` կարծրանում են ու խցանում անոթները:
Արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը մեծացնում է սրտային հիվանդություների զարգացման հավանականությունը: Մեր օրգաններում պարունակվում է 200 գրամ խոլեստերին:
Այն հատկապես շատ է նյարդային հյուսվածքներում ու ուղեղում:
Ձեզ ենք ներակայացնում խոլեստերինը իջեցնելու ժողովրդական մի քանի միջոցներ.
1. Կտավատի սերմը կօգնի նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը
«Վատ» խոլեստերինի մակարդակը կարելի է իջեցնել դեղատներում վաճառվող կտավատի սերմի միջոցով: Կարող եք այն նախապես աղալ ու կանոնավոր կերպով ավելացնել սննդի մեջ: Վերջինիս օգտագործման արդյունքում կկանոնակարգվեն ճնշման տատանումները, սիրտը կդառնա ավելի հանգիստ ու կկարգավորվի աղեստամոքսային տրակտի աշխատանքը: Իհարկե այն անհրաժեշտ է համատեղել միայն առողջ սննդի հետ:
2. Բուժական փոշի
Եվս մեկ բուժիչ միջոց է հանդիսանում լորենու ծաղիկները: Կարող եք դեղատնից գնել լորենու ծաղիկներ, այն աղալ սրճաղացով և օրական 3 անգամ ընդունել մեկ գդալ այդ փոշուց:Բուժման կուրսը 1 ամիս է:
Այս միջոցով դուք կկարողանաք նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակն ու օրգանիզմից դուրս բերել շլակներն ու միաժամանակ նիհարել, որի շնորհիվ կբարելավվի և ձեր ինքնազգացողությունն և արտաքին տեսքը:
3. Խատուտիկի արմատները կօգնեն աթերոսկլերոզի դեպքում արյան միջից դուրս բերել ավելորդ խոլեստերինի:
Խատուտակի մանրացված չորացրած արմատները օտգատործում են աթերոսկլերոզի դեպքում՝ արյան միջից ավելորդ խոլեստերինի դուրս բերման ու վնասակար նյութերի ոչնչացման համար:Բավական է ամեն ուտելուց օգտագործել 1թ.գ այդ փոշուց և 6 ամիս հետո ձեր առողջական վիճակը կբարելավվի: Այն ոչ մի հակացուցում չունի:
4.Ակնամոմը կօգնի օրգանիզմից դուրս բերել «վատ» խոլեստերինը
Որպեսզի կարողանաք մաքրել արյունատար անոթները խոլեստերինից, անհրաժեշտ է օրական 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ, օգտագործել 30մլ ջրի մեջ լուծված ակնամոմի 4%-ոց թուրմի 7 կաթիլ: Բուժման կուրսը տևում է 4 ամիս:
5.Լոբին կնվազեցնի խոլեստերինի մակարդակը.
Խոլեստերինի մակարդակը կարելի է առանց որևէ դժվարության իջեցնել: Անհրաժեշտ է երեկոյան կես բաժակ լոբին կամ ոլոռը թրջել ջրով ու թողնել: Առավոտյան ջուրը քամել ու նորից ջուր լցնել վրան, ապա ավելացնել թեյի գդալի ծայրի չափով կերակրի սոդա (որպեսզի աղիները չփքվեն) եփել ու 2 ընդունումով ուտել: Խոլեստերենի իջեցման այս կուրսը նախատեսված է 3 շաբաթվա համար: Եթե օրական օգտագործել 100 գրամ լոբի, ապա այդ ժամանակահատվածում արյան մեջ խոլեստերինի մակարդակը կնվազի 10%-ով:
6. Մատուտակը կօգնի օրգանիզմից դուրս բերել «վատ» խոլեստերինը
2 ճաշի գդալ մանրացված մատուտակի արմատների վրա լցնել 0.5լ. եռացրած ջուր, եռացնել թույլ կրակի վրա 10 րոպե ու քամել: Ընդունել օրական 4 անգամ ուտելուց հետո՝ բաժակի 1/3 չափով: Բուժման կուրսի տևողությունը 2-ից 3 շաբաթ է: Այնուհետև դադար տվեք ու կրկնեք կուրսը 1 ամիս հետ:
Աղբյուրը ՝ http://med.tert.am/am/news/2018/09/17/vat-xolesterin/43957
