(Տեսանյութ) Շատ բարձր ճնշումով եկել եմ «վարչաբենդին», որ վարչապետին տեսնեմ, ինձ լավ զգամ, ուրախ ենք շատ

Դիտումներ 124
(Տեսանյութ) Շատ բարձր ճնշումով եկել եմ «վարչաբենդին», որ վարչապետին տեսնեմ, ինձ լավ զգամ, ուրախ ենք շատ

Շատ բարձր ճնշումով եկել եմ «վարչաբենդին», որ վարչապետին տեսնեմ, ինձ լավ զգամ, ուրախ ենք շատ

Տեսանյութ ՝ 

 

 

Վարչապետի պաշտոնը սահմանվել է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրերից։ Հայաստանի առաջին վարչապետը 1918-1919 թվականներին եղել է Հովհաննես Քաջազնունին։ Խորհրդային Հայաստանում պաշտոնը վերանվանվել է «Ժողովրդական Կոմիսարների խորհրդի նախագահ», իսկ այնուհետև՝ «Մինիստրների Խորհրդի նախագահ»։ 1991 թվականից գործադիր մարմնի ղեկավարը կրկին ստացել է պաշտոնի հին անվանումը՝ վարչապետ։


Միապալատ Ազգային ժողովի պատգամավորներն ընտրվում են համամասնական ընտրակարգով՝ կուսակցական ցուցակներով։

Թեկնածուները ընտրություններին կկարողանան մասնակցել միայն կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների համապետական ցուցակում ընդգրկվելով։ Ընտրությունների համար Հայաստանը կբաժանվի 13 ընտրատարածքի։ Պատգամավորի թեկնածուն պետք է լինի նվազագույնը 25 տարեկան, վերջին 4 տարում ունենա միայն Հայաստանի քաղաքացիություն և մշտապես ապրած լինի Հայաստանում, ունենա ընտրական իրավունք և տիրապետի հայերենին։ 

Հայաստանի Սահմանադրության համաձայն, Ազգային ժողովը կընտրվի 5 տարի ժամկետով և պետք է ունենա առնվազն 101 պատգամավոր։ Տեղերը կարող են ավելացվել, երբ պահանջվում է լրացուցիչ մանդատների բաշխում։

Մանդատները բաշխվում են Դոնթի մեթոդով՝ համամասնորեն բոլոր քաղաքական ուժերի մեջ, որոնք հաղթահարել են նվազագույն ձայների շեմը (5% կուսակցությունների համար և 7% կուսակցությունների դաշինքների համար)։ Մանդատների բաշխման կարգը ներառում է լրացուցիչ անդամի ընտրակարգ։ Ազգային փոքրամասնությունների համար նախատեսված է առնվազն չորս տեղ խորհրդարանում։

Սեռային քվոտան պահանջում է, որ կուսակցական ցուցակի ցանկացած վերին հատված ներառի յուրաքանչյուր սեռի թեկնածուների առնվազն 33%-ը։

Եթե կուսակցությունը ստանում է ձայների մեծամասնությունը, բայց շահում է մանդատների 54%-ից պակաս, նրան կհատկացվեն լրացուցիչ մանդատներ՝ մանդատների ընդհանուր թվի 54%-ն ապահովելու համար։ Եթե մեկ կուսակցություն ստանում է մանդատների երկու երրորդից ավելին, ապա պարտվող կուսակցություններին, որոնք հաղթահարել են շեմը, կտրամադրվեն լրացուցիչ մանդատներ, որոնք կնվազեցնեն հաղթող կուսակցության մանդատների բաժինը մինչև երկու երրորդը։ Եթե նախնական արդյունքների հրապարակումից հետո վեց օրվա ընթացքում կառավարություն չի ձևավորվում, ապա 28-րդ օրը պետք է անցկացվի երկրորդ փուլ երկու ամենաշատ ձայներ ստացած կուսակցությունների միջև։ Երկրորդ փուլում հաղթող կուսակցությանը կտրամադրվեն 54% մեծամասնության համար անհրաժեշտ լրացուցիչ մանդատները, պահպանելով առաջին փուլում բաշխված բոլոր մանդատները։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը