Տորթ «Թագուհի»․ Պատրաստեք այս համեղ, նոր և հեշտ պատրաստվող շոկոլադե տորթը
Բաղադրամասեր
Շոկոլադե շերտի համար
կարագ - 150 գ,
շաքարավազ - 140 գ,
ցորենի ալյուր - 140 գ,
կակաո - 4 ճ,գ,
ձու - 1 հատ,
վալին - 1 ճ,գ
Կոկոսի շերտի համար
խտացրած կաթ - 300 մլ,
կոկոսի փաթիլներ - 160 գ,
վանիլ էքստրակտ - 1 ճ,գ
Ջնարակի համար
շաքարի փոշի - 250 գ,
կակաո - 3 ճ,գ,
վանիլ էքստրակտ - 1 ճ,գ,
կաթ - 2 ճ,գ,
կարագ - 50 գ
Պատրաստման եղանակը
Կարագը (150 գ) հալեցնել և սառեցնել։
Ավելացնել շաքարավազ (140 գ) և վանիլի էքստրակտ (1 թեյի գդալ):
Ցորենի ալյուրը (140 գ) միացնում ենք կակաոյի հետ (4 ճաշի գդալ) և մաղում ենք հալած կարագով ամանի մեջ։
Խառնում ենք մինչև համասեռզանգվծա ստանալը։
Ստացված զանգվածը լցնում ենք ջեռոցի թավայի մեջ, ինչպես նկարում է։
Մենք միացնում ենք խտացրած կաթը (300 մլ), կոկոսի փաթիլները (160 գ) և վանիլի էքստրակտը (1 թեյի գդալ):
Ստացված զանգվածը քսում ենք խմորի վրա և հարթեցնում ենք։
Դնում ենք ջեռոցի մեջ 25-30 րոպե, 175 աստիճանում։
Միացնում ենք փափկած կարագը (50 գ), կակաոն (3 ճ/գ), շաքարի փոշին (250 գ), կաթը (2-3 ճ/գ) և, ցանկության դեպքում, վանիլի էքստրակտը (1 թ/գդ):
Քսում ենք ամբողջովին սառացծ հիմիք վրա։