Որ բուժհաստատություններում կարող են անվճար բուժօգնություն ստանալ զինծառայողների ընտանիքի անդամները

dialogue.am - ը գրում է ՝
Հ ԶՈՒ-ում և ԼՂՀ ՊԲ-ում պարտադիր ժամկետային զինծառայությունն իրականացնող զինծառայողների ընտանիքի անդամների համար ՀՀ օրենքը նախատեսում է առողջապահական ոլորտի բուժսպասարկումից օգտվելու մի շարք արտոնություններ.
Օրենքի համաձայն՝ զավակի ծառայության 2 տարիների ընթացքում, հանրապետության տարբեր բուժհիմնարներում (այդ թվում մարզային ԲԿ-ներ, որոնք պայմանագիր ունեն ՊՆ-ի հետ) վերջինիս ընտանիքի անդամներն իրավունք ունեն սպասարկվել անվճար և բուժօգնություն տարբեր ծառայություններից օգտվել պետպատվերի շրջնակներում:
Այն, որ օրենքը տարիներ շարունակ թղթի վրա էր մնում առաջին հերթին բժիշկների քմահաճության պատճառով՝ կփաստեն շատ ու շատ մարդիկ, ովքեր պետպատվերով սպասարկվելու իրավունքի ուղեգիրը ձեռքներին՝ հաճախ ստիպված էին լինում գրպանից վճարել, միայն թե չհերթագրվեն ու ամիսներով չսպասեն հետազոտվելու կամ վիրահատվելու իրենց հերթին:
Այսօր իրականությունն այլ է՝ Առողջապահության նախարարության կողմից Dialogue.am-ին տրամադրած թվերը հուշում են, որ կամ պետությունն իր վերահսկողական լծակներն է խստացրել, կամ պարզապես շահառուներն իրենք են սկսել տեր կանգնել իրենց իրավունքներին:
Գործնականում կիրառում ունեցող օրենքնն այսօր շոշափելի արդյուքներ է տալիս, ասվածը թվերով՝
2015-ին պետբյուջեից հատկացվել է 289.215.967 դրամ՝ այս խմբի շահառուների բուժսպասարկման համար, արդյունքում օգտվել է զինծառայողի՝ 2745 ընտանիքի անդամներ, 2016-ի 9 ամիսների ընթացքում այս նպատակով պետբյուջեից դուրս է գրվել 219.163.093 դրամ և նույն ժամկետում հասցրել է սպասարկվել 2007 շահառու:
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ . Զինծառայողների ընտանիքի անդամները կարող են օգտվել բուժսպասարկման ցանկացած ծառայությունից՝ բացառությամբ հետևյալ դեպքերի.
1. Նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայություններ
2. Նյարդավիրաբուժական, այդ թվում` գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժմում (ներառյալ միկրոկաթետերի, միկրոպարույրի կամ օնիքսի արժեքը)
3. Սրտի վիրահատական և ներանոթային միջամտությունների իրականացմում (ընդ որում, կորոնար անոթների ստենտավորման փոխհատուցումը ներառում է ինչպես դեղապատ, այնպես էլ` ոչ դեղապատ ստենտի արժեքը)
4. Սրտի փականների պրոթեզավորում
5. Սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիայի ծառայությունները:
Նշենք, որ արտոնյալների համար բուժսպասարկումն իրականացվում է ՀՀ տարածքում գործող ցանկացած բուժհաստատությունում, որն ունի Առողջապահության և Պաշտպանության նախարարության հետ պետպատվերի սպասարկման պայմանագիր: Արտոնությունից օգտվելու իրավասություն ունեն զինծառայողի ընտանիքի անդամները:
Իդեպ, ընտանիքի անդամներ են համարվում.
1. Զինծառայողի՝ 18 տարին չլրացած, մինչև 23 տարեկան ուսանող կամ մինչև 18 տարին լրանալը հաշմանդամ ճանաչված երեխաները
2. Զինծառայողի ծնողները, ամուսինը
3. Զինծառայողի՝ 18 տարից չլրացած, մինչև 23 տարեկան ուսանող կամ մինչև 18 տարին լրանալը հաշմանդամ ճանաչված քույրը կամ եղբայրը, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում:
Հարգելի շահառուներ, նկատի ունեցեք, որ բուժսպասարկման ժամկետները սկսվում և ավարտվում են ընտանքի զավակի պարտադիր զինծառայության՝ 2 տարրիների ժամկետում:
2016-ի առաջին 9 ամիսների ընթացքում բուժօգնություն ստացածների թիվն ըստ բժշկական կազմակերպությունների՝
|
# |
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ |
Դեպքերիթիվը |
|
1 |
ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԲԿ ՓԲԸ |
349 |
|
2 |
ԱՐԱՄՅԱՆՑ ԲԿ ՓԲԸ |
12 |
|
3 |
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐ ԲԿ ՓԲԸ |
9 |
|
4 |
ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ ՍՊԸ |
43 |
|
5 |
ԱՐԹԻԿԻ ԲԿ ՓԲԸ |
6 |
|
6 |
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ՊՓԲԸ |
25 |
|
7 |
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ԲԿ ՓԲԸ |
12 |
|
8 |
ԿԱՊԱՆԻ ԲԿ ՓԲԸ |
17 |
|
9 |
ԳԱՎԱՌԻ ԲԿ ՓԲԸ |
7 |
|
10 |
ԱՐՏԱՇԱՏԻ ԲԿ ՓԲԸ |
42 |
|
11 |
ՀՐԱԶԴԱՆԻ ԲԿ ՓԲԸ |
18 |
|
12 |
ԱՇՏԱՐԱԿԻ ԲԿ ՓԲԸ |
8 |
|
13 |
ԻՋԵՎԱՆԻ ԲԿ ՓԲԸ |
8 |
|
14 |
ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ, ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՊՓԲԸ |
24 |
|
15 |
ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ԵՊԲՀ ՊՈԱԿ |
90 |
|
16 |
ՈՒՌՈԼՈԳԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ ՓԲԸ |
4 |
|
17 |
ՄԱՇԿԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՃՓ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԿ ՊՓԲԸ |
9 |
|
18 |
Ա. Վ. ՄԱԼԱՅԱՆԻ ԱՆՎ.ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՊՓԲԸ |
51 |
|
19 |
ՊՐՈՖ. Լ. Ա. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՊՓԲԸ |
16 |
|
20 |
ԱՐՄԵՆԻԱ ԲԿ ՓԲԸ |
200 |
|
21 |
ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՀ ԿԵՆՏՐՈՆ ՊՓԲԸ |
19 |
|
22 |
ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ՊԵՐԻՆԱՏԱԼՈԳԻԱՅԻ, ՄԱՆԿԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ԲԲԸ |
29 |
|
23 |
ՆԱԻՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԲԸ |
2 |
|
24 |
ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅՐՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՆՐ. ԳԻՏ. ԿԵՆՏՐՈՆ ՊՓԲԸ |
2 |
|
25 |
ԲԵԳԼԱՐՅԱՆ ԲԿ ՓԲԸ |
5 |
|
26 |
ՊՐՈՖ. Ռ.Օ.ՅՈԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՆՐ. ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՊՓԲԸ |
7 |
|
27 |
Լ.Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՍՐՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳՀԻ ՓԲԸ |
16 |
|
28 |
ԻԶՄԻՐԼՅԱՆ ԲԿ ՓԲԸ |
46 |
|
29 |
ԱՐԹՄԵԴ ԲՈՒԺ. ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԲԸ |
19 |
|
30 |
ՆՈՐՔ ԻՆՖ. ՀԻՎ. ՓԲԸ |
4 |
|
31 |
ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԲԺՇԿ. ԿԵՆՏՐՈՆ ՓԲԸ |
31 |
|
32 |
ԷՐԵԲՈՒՆԻ ԲԿ ՓԲԸ |
95 |
|
33 |
ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ԲԿ ՓԲԸ |
37 |
|
34 |
ԹԻՎ 2 ԲՄ ՓԲԸ |
13 |
|
35 |
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ ԲԿ ՓԲԸ |
3 |
|
36 |
ՇԵՆԳԱՎԻԹ ԲԿ ՓԲԸ |
19 |
|
37 |
Բ.Ա. ՖԱՆԱՐՋՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՈՒԱԿ ՓԲԸ |
89 |
|
38 |
ԱՊԱՐԱՆԻ ԲԿ ՓԲԸ |
12 |
|
39 |
ԹԱԼԻՆԻ ԲԿ ՓԲԸ |
9 |
|
40 |
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ԱԿ ՓԲԸ |
6 |
|
41 |
ՎԱՅՔԻ ԲՄ ՓԲԸ |
7 |
|
42 |
ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ԾՆՆԴԱՏՈՒՆ ՊՓԲԸ |
3 |
|
43 |
ՄԵԾԱՄՈՐԻ ԲԿ ՓԲԸ |
6 |
|
44 |
Զ. Մ. ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎ. ԱՐՄԱՎԻՐԻ ԲԿ ՓԲԸ |
36 |
|
45 |
ԳՅՈՒՄՐԻԻ ԾՆՆԴԱՏՈՒՆ ՊՓԲԸ |
3 |
|
46 |
ՃԱՄԲԱՐԱԿԻ ԱԿ ՓԲԸ |
12 |
|
47 |
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ՊՓԲԸ |
9 |
|
48 |
ՍԵՎԱՆԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ՊՓԲԸ |
9 |
|
49 |
ՄԱՐՏՈՒՆՈՒ ԲԿ ՓԲԸ |
34 |
|
50 |
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԲԸ |
7 |
|
51 |
ԱՐԹԻԿԻ ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԲԸ |
2 |
|
52 |
ԳՅՈՒՄՐՈՒ ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ՓԲԸ |
5 |
|
53 |
ԳՈՐԻՍԻ ԲԿ ՓԲԸ |
65 |
|
54 |
ՄԵՂՐՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԲԿ ՓԲԸ |
4 |
|
55 |
ՍԻՍԻԱՆԻ ԲԿ ՓԲԸ |
22 |
|
56 |
ԻՌ ՎԻՆԳ ՍՊԸ (Դիլիջանի ԲԿ) |
14 |
|
57 |
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ԲԿ ՓԲԸ |
7 |
|
58 |
ԲԵՐԴԻ ԲԿ ՓԲԸ |
17 |
|
59 |
ՄԱՍԻՍԻ ԲԿ ՓԲԸ |
20 |
|
60 |
ԱՐԱՐԱՏԻ ԲԿ ՓԲԸ |
15 |
|
61 |
ՎԵԴՈՒ ԾՆՆԴԱՏՈՒՆ ՊՓԲԸ |
13 |
|
62 |
ՎԵԴՈՒ ԲԿ ՓԲԸ |
20 |
|
63 |
ՎԱՆԱՁՈՐԻ ԲԿ ՓԲԸ |
33 |
|
64 |
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԲԿ ՓԲԸ |
18 |
|
65 |
ՏԱՇԻՐԻ ԲԿ ՓԲԸ |
7 |
|
66 |
ՍՊԻՏԱԿԻ ԲԿ ՓԲԸ |
21 |
|
67 |
ԱԼԱՎԵՐԴՈՒ ԲԿ ՓԲԸ |
16 |
|
68 |
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ԲԿ ՓԲԸ |
15 |
|
69 |
ԱԲՈՎՅԱՆԻ ԾՆՆԴԱՏՈՒՆ ՊՓԲԸ |
3 |
|
70 |
ՆԱԻՐԻԻ ԲԿ ՓԲԸ |
6 |
|
71 |
ԱԲՈՎՅԱՆԻ ԲԿ ՓԲԸ |
10 |
|
72 |
ՎԼԱԴԻՄԻՐ ԱՎԱԳՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԿ ՍՊԸ |
8 |
|
73 |
ՔԱՆԿՈՐ ՍԻՐՏ-ԱՆՈԹԱՅԻՆ ԲԿ ՍՊԸ |
6 |
|
74 |
ԼԱՅՈՆՍ ՄԱՐԶԱՅԻՆ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ |
2 |
|
75 |
ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ ՓԲԸ |
3 |
|
76 |
ԳՅՈՒՄՐՈՒ ԲԿ |
84 |
|
77 |
ԵՐԵՎԱՆ ԲԿ "ԼԵԲԵՆ" ՍՊԸ |
9 |
|
78 |
ՖՐԱՆՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՍՐՏԱՆՈԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ |
1 |
|
79 |
ՄԵԴԼԱՅՆ ԿԼԻՆԻԿ ՍՊԸ |
11 |
|
80 |
ՍԼԱՎ ՄԵԴ ԲԿ ՍՊԸ |
1 |
|
81 |
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԿԼԻՆԻԿԱ ՍՊԸ |
9 |
|
82 |
ՔԱՆԱՔԵՌ ԶԵՅԹՈՒՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ ՓԲԸ |
1 |
|
Ընդամենը |
2007 |
|
