Ի՞նչ կլինի օրգանիզմի հետ, եթե ամեն օր կիվի օգտագործեք

Դիտումներ 419
 Ի՞նչ կլինի օրգանիզմի հետ, եթե ամեն օր կիվի օգտագործեք

Կիվին, թեպետև մեր հասարակության մեջ վաղուց հայտնի միրգ է, այնուամենայնիվ այնքան էլ տարածված չէ։ Ամենից հաճախ մարդիկ նախապատվությունը տալիս են բանանին, նարնջին ու խնձորին, իսկ այս վառ կանաչ միրգը հազվադեպ են ընտրում։ Եվ շատ իզուր, որովհետև այն օրգանիզմի համար անհրաժեշտ օգտակար նյութերի իսկական շտեմարան է։

Կիվիի բաղադրությունը, կալորիականությունն ու էներգետիկ արժեքը

 

Կիվիի միջին քաշը 100 գ է։ Այս մրգի մեծ մասը կազմում է ջուրը՝ 84%։ Նրա բաղադրության մեջ նաև շուրջ 1% սպիտակուցներ կան, 1%-ից քիչ՝ ճարպեր, և 10% ածխաջրածիններ։ Մեկ միջին կիվիի էներգետիկ արժեքը 48 կկալ է։ Կիվին սննդային մանրաթելերի լավ աղբյուր է։ Բացի դրանից, նրա բաղադրության մեջ մտնում են նիկոտինաթթու  և տարատեսակ սախարիդներ։


Կիվին հարուստ է վիտամիններով՝ C, A, B1, B2, PP, B6, B12, E, K1, D, ինչպես նաև բետա-կարոտինով։ Այս պտուղը շատ բջջանյութ, կալիում, կալցիում, մագնեզիում, պեկտին, ֆոսֆոր, երկաթ, ցինկ, հակաօքսիդանտներ և ամինաթթուներ, մրգային թթուներ, ակտինիդին բուսական սպիտակուց, ֆլավոնոիդներ, օրգանական թթուներ է պարունակում։ Կիվիի մեջ կա սպիտակուցների քայքայմանը նպաստող ակտիդին ֆերմենտը։ Այն նպաստում է նաև արյան մակարդելիության մակարդակի նորմալացմանը և դրականորեն է ազդում աղեստամոքսային տրակտի վրա։ Հատկապես կիվիի կեղևի մեջ շատ են հակաօքսիդանտները։ Այնպես որ, կիվին կարելի է ուտել հենց կեղևով։

Կիվին ունակ է օրգանիզմից դուրս բերել ավելորդ աղը, ինչն օգտակար է այն սիրողների համար։ Միջին չափի 2 կիվին ապահովում է մեր օրգանիզմին անհրաժեշտ ֆոլաթթվի քառորդ մասը։ Կիվին նաև պարունակում է օրական մեզ անհրաժեշտ պիրիդոքսինի 4%-ը։ Այդ վիտամինն անհրաժեշտ է հղի և կերակրող կանանց, ինչպես նաև ծերերին և երեխաներին։

Կիվի պետք է օգտագործել շաքարախտի դեպքում, քանի որ այն ցածր գլիկեմիկ ինդեքս ունի և միաժամանակ համեղ է։ Միրգը բնական շաքար է պարունակում, սակայն չափավոր քանակությամբ, ինչը չի խաթարում ածխաջրածնային մետաբոլիկ գործընթացները, և անգամ որոշակիորեն օգտակար է դիաբետիկների համար։

Ինչո՞վ է օգտակար կիվիի կեղևը

Կիվիի կեղևի մեջ շատ հակաօքսիդանտներ կան։ Այդ պատճառով էլ կիվին օժտված է հակաքաղցկեղային, հակաբորբոքային և հակաալերգեն հատկությամբ։ Կեղևը 3 անգամ ավելի շատ հակաօքսիդանտ է պարունակում, քան պտուղը։ Դրա համար էլ խորհուրդ են տալիս կիվին կեղևով ուտել, իհարկե, վրայի թելիկները լավ մաքրելուց հետո։

 

Եվրոպացի գիտնականների կարծիքով՝ կիվիի կեղևն օժտված է հակասեպտիկ հատկություններով և կարող է օգնել դիսբակտերիոզի դեպքում։ Համարվում է, որ կեղևի շնորհիվ  ոչնչանում են այնպիսի մանրէներ, ինչպիսիք են ստաֆիլոկոկը և աղիքային ցուպիկը։

Կիվիի օգտակարությունն ավելորդ քաշի դեմ պայքարում

Այս մրգի ցածր կալորիականությունը, ճարպերը քայքայող ֆերմենտների և էնզիմների պարունակությունը գերազանց աջակից են նիհարելուհարցում։ Սննդաբանները վաղուց նկատել են, որ կիվին բուսական բջջանյութի հիանալի աղբյուր է։ Մանր սև սերմերի մեջ շատ չլուծվող բջջանյութ կա։ Այն թույլ է տալիս կարգավորել մարսողությունը դիետայի ընթացքում։ Կիվին նաև թուլացնող հատկություն ունի, ինչն օգտակար է աղիները մաքրելու համար։

Լուծվող սննդային մանրաթելերը հեշտությամբ ներծծում են ջրերը՝ ստամոքսում ստեղծելով ախորժակը փակելու համար անհրաժեշտ ծավալ։

Քանի որ կիվին օգնում է կարգավորել մարսողությունը, սննդաբանները խորհուրդ են տալիս այն ուտել ճաշից հետո։ Այն կանխում է ստամոքսի ծանրությունը, ինչպես նաև օգնում է երիկամներին։ Համարվում է, որ այս միրգը նպաստում է օրգանիզմից ավելորդ հեղուկի դուրսբերմանը։

Գոյություն ունի անգամ կիվիի հիմքով դիետա։ Սրա հիմնական գաղափարը ցածր կալորիականություն ունեցող մթերքների ու օրական 5 կիվիի գործածության մեջ է։ Որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս կատարել կանոնավոր բեռնաթափման օրեր կիվիի օգնությամբ։ Դրա համար պետք է ուտել օրական 1կգ կիվի ողջ օրվա ընթացքում։ Խմել կարելի է միայն չգազավորված ջուր։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը