Եղանակը Հանրապետությունում աստիճանաբար տաքանալու է

Դիտումներ 267
 Եղանակը Հանրապետությունում աստիճանաբար տաքանալու է

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 15-ի ցերեկը առանձին շրջաններում, 18-ի երեկոյան ժամերին հատկապես հյուսիսային շրջաններում, 19-20-ին` գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 19-24 մ/վ: Օգոստոսի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը 16-17-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 18-19-ը կնվազի 2-4 աստիճանով: 

 


Երևան քաղաքում՝

Օգոստոսի 15-ի ցերեկը, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 19-20-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

 

Երևան քաղաքի օգոստոսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           38.30C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝                13.70C (1975 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝           25.80C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

 
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը