Ախտանշաններ, որոնք կարող են պայմանավորված լինել աղիների բորբոքային հիվանդություններով: Գրում է med.tert.am-ը
Աղիների բորբոքային հիվանդությունները խանգարումներ են, որոնց հիմնական ախտանշանը աղեստամքսային տրակտում տեղի ունեցող բորբոքային գործընթացներն են: Սակայն հարկ է հիշել, որ այս հիվանդություններն ունենում են նաև մի շարք այլ ախտանշաններ, որոնք իմանալը կօգնի ժամանակին հայտնաբերել խնդիրն ու խուսափել հետագա բարդություններից:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 6 տարածված ախտանշան, որոնք կարող են վկայել աղիների բորբոքային հիվանդությունների մասին:
Փորլուծություն
Աղեստամոքսային տրակտում ընթացող բորբոքային գործընթացը բացասաբար է ազդում աղիների բջիջների վրա, ինչը հանգեցնում է փորլուծության: Եթե այս ախտանշանն ուղեկցվում է աղիների աշխատանքի փոփոխություններով, ապա հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին:
Մարմնի բարձր ջերմաստիճան ու հոգնածություն
Մարմնի ջերմաստիճանի բարձրացումն առողջական խնդիրների մասին վկայող առաջին ախտանշաններից մեկն է: Եթե բարձր ջերմությունն ուղեկցվում է նաև հոգնածության զգացումով, ապա անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:
Որովանի ցավեր ու սպազմներ
Փորլուծության ու ստամոքսում տեղի ունեցող բորբոքային գործընթացների հետևանքով աղիների հիվանդություններից տառապողների մոտ հաճախ են ի հայտ գալիս որովայնի ցավեր: Որոշ դեպքերում կարող են առաջանալ նաև ստամոքսի սպազմներ, որոնք շատ նման են դաշտանային սպազմներին:
Արյան հետքեր արտաթորանքի մեջ
Առավել ծանր դեպքերում աղիների բորբոքային հիվանդությունների ժամանակ կարող են նկատվել արյան հետքեր արտաթորանքի մեջ: Սպազմներով ուղեկցվելու դեպքում այս ախտանշանը վկայում է մարսողական համակարգի աշխատանքի խանգարման մասին, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել:
Ախորժակի կորուստ
Մարսողական համակարգի բորբոքումները հաճախ բացասաբար են ազդում հիվանդի ախորժակի վրա: Բացի այդ, նման դեպքերում սննդի ընդունումից հետո բորբոքային գործընթացներն էլ ավելի են սրվում, ինչը նույնպես հանգեցնում է ախորժակի վատացման:
Քաշի կորուստ
Ախորժակի վատացումն ու օրգանիզմում ընթացող քրոնիկական բորբոքային գործընթացները նպաստում են նաև քաշի անբացատրելի նվազման: Այս ախտանշանը ոչ մի դեպքում չի կարոլի անտեսել, իսկ դրա ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է շտապ խորհրդակցել բժշկի հետ: