«Դեղամիջոց բոլոր հիվանդությունների դեմ». սև քիմիոնի սերմերի յուղի օգտակար հատկությունները

Դիտումներ 297
«Դեղամիջոց բոլոր հիվանդությունների դեմ». սև քիմիոնի սերմերի յուղի օգտակար հատկությունները

Գիտնականների վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սև քիմիոնի յուղն օժտված է քաղցկեղի բջիջների ակտիվությունը զսպելու հատկությամբ և փաստացի դեղամիջոց է քաղցկեղի դեմ: Այն ունենում է հզոր հակաուռուցքային ազդեցություն, ազատում է լյարդի, ենթաստամոքսային գեղձի, արգանդի վզիկի, կրծքագեղձի, ստամոքսի, հաստ աղիքի, շագանակագեղձի գործառույթների խանգարումներից, ինչպես նաև լիմֆոմայից ու մելանոմայից: Սակայն գիտափորձերը մինչ օրս իրականացվել են միայն կենդանիների վրա և առջևում դեռ մարդկանց վրա փորձարկումներ անելու փուլն է:


Չնայած՝ որ որոշ ուսումնասիրություններ արդեն ապացուցել են, որ սև քիմիոնի յուղը շատ օգտակար մթերք է, միևնույն է ժամանակակից բժշկությունը դեռ չի հաստատել դա:

Սև քիմիոնի յուղը դարեր շարունակ օգտագործվել է որպես բնական միջոց քաղցկեղի դեմ:Սև քիմիոնի յուղն ու հյութահանուկը նաև օգտագործվում են սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի, բրոնխիալ ասթմայի, երիկամների հիվանդությունների և մի շարք այլ հիվանդությունների բուժման համար:

Բուժման համար հարկավոր է ընդամենը երկու բաղադրիչ.

1. Մեղր,

2. Սև քիմիոնի սերմերի յուղ:

Դեղամիջոցը շատ հեշտ է պատրաստվում և ընդամենը մեկ րոպե ժամանակ է խլում: Հարկավոր է պարզապես վերցնել 50 մլ մեղրն ու 50 մլ սև քիմիոնի սերմերի յուղն ու լավ խառնել: Դեղամիջոցն անհրաժեշտ է լցնել ապակյա տարրայի մեջ և պահել սառնարանում: Խառնուրդը հարկավոր է ընդունել ամեն առավոտ մեկ ամիս շարունակ: Մեկ ամիս անց անհրաժեշտ է անել մեկ շաբաթյա դադար:

Սև քիմիոնի յուղը ճառագայթման դեմ

Այս յուղը նաև օգնում է վերականգնվել քաղցկեղից հետո ճառագայթային թերապիա անցած մարդկանց: Ընդ որում՝ այդ հիվանդների մեծ մասի մոտ բուժումից հետո սարսափելի կողմնակի բարդություններ էին ի հայտ եկել: Այս դեպքում յուղը հարկավոր է ընդունել ճառագայթումից առաջ 10 օր և պրոցեդուրայից հետո ևս 10 օր:

Սև քիմիոնի սերմերի յուղի օգտակար հատկությունները

· Ամրապնդում է իմունային համակարգը,

· Օգնում է անպտղության դեպքում,

· Օգտակար է նաև թոքերի տուբերկուլյոզի դեպքում ,

· Դադարեցնում է մարսողական համակարգում տեղի ունեցող բորբոքային գործընթացները,

· Օգնում է բուժել ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունը,

· Դադարեցնում է ուռուցքների աճը,

· Օգնում է բրոնխիտի և հազի այլ տեսակների դեպքում:

Սակայն սև քիմիոնի յուղն օգտագործելիս հարկավոր է շատ ուշադիր լինել, քանի որ, չնայած իր օգտակար հատկություններին, այն կարող է առաջացնել ալերգիկ ռեակցնիաներ:

Բացի այդ, առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել առողջութհան համար:

 

Աղբյուրը ՝ https://hayinfo.net/aroxjutyun

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը