Ինչպես պատրաստել «Մոխիտո» կոկտեյլ

Դիտումներ 2292
Ինչպես պատրաստել «Մոխիտո» կոկտեյլ

Բոլորիս քաջ հայտնի Մոխիտոյի հայրենիքը համարվում է Կուբան։

Կոկտեյլը պատրաստում են ռոմով և անանուխի տերևեներով, ու այն կարող է և ալկոհոլային, և ոչ ալկոհոլային լինել։

Երկու տարբերակների համար էլ անհրաժեշտ է անանուխ, կիտրոն կամ լայմ, գազավորված ըմպելիք («Սփրայթ»), սառույց, շաքարավազ (նախընտրելի է՝ շագանակագույն)։

Եթե ցանկանում եք ալկոհոլային տարբերակով պատրաստել, ապա հարկավոր է նաև ռոմ ավելացնել։

Տարբերակ առաջին. ալկոհոլային

 

Շեյքերի մեջ պետք է լցնել մեկ բաժին ռոմ, երկու բաժին գազավորված ըմպելիք և խառնել։

Այնուհետեւ մեծ բաժակի մեջ անհրաժեշտ է լցնել շաքարավազն ու բարակ շերտով կտրատված ցիտրուսը (կիտրոն կամ լայմ) և խառնել, կամ այս նույն բաղադրիչները կարելի է լցնել հավանգի մեջ և ծեծել՝ ավելացնելով անանուխի տերևները։

Իսկ վերջում բաժակի մեջ հարկավոր է լցնել ռոմի ու գազավորված ըմպելիքի խառնուդը։

Մոխիտոն պատրաստ է։

Տարբերակ երկրորդ. ոչ ալկոհոլային

 

Բաժակի մեջ պետք է խառնել կիտրոնն ու շաքարավազը եւ լցնել անանուխի տերեւները։

Այնուհետեւ հարկավոր է ավելացնել սառույցն ու Սփրայթը։

Բաժակի մեջ դնում եք հյութի ձողիկն ու մատուցում սառույցով (եթե դրսում շոգ է)։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը