Մթերքներ, որոնք օգնում են խուսափել սրտի կաթվածից և մաքրում են զարկերակները

Դիտումներ 250

Մթերքներ, որոնք օգնում են խուսափել սրտի կաթվածից և մաքրում են զարկերակները

Ներառեք այս մթերքները ձեր ամենօրյա սննդակարգում և ապրեք առողջ:

 

Սաղմոն - հիանալի մաքրում է զարկերակները և օրգանիզմին ապահովում է սննդարար նյութերով:

 

 

Նարնջի հյութ  - խոսքը միայն բնական արտադրանքի մասին է, որը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք կարող են մաքրել խցանված արյունատար անոթները և իջեցնել արյան ճնշումը:

Սուրճ - ապացուցված է, որ 2-5 բաժակ անուշաբույր ըմպելիքը դրական է ազդում սրտանոթային համակարգի աշխատանքի վրա։

 



Խուրմա - պարունակում է հսկայական քանակությամբ ստերոլներ և, համապատասխանաբար, իջեցնում է խոլեստերինի մակարդակը:

Քրքում - հակաբորբոքային ազդեցություն ունի, բարելավում է անոթների վիճակը, վերականգնում է երիտասարդությունը մաշկին։

 

 

Կանաչ թեյ - առաջացնում է նյութափոխանակության գործընթացներ, հանգստացնում է, տալիս է էներգիա, որն անհրաժեշտ է օրգանիզմի պատշաճ աշխատանքի համար:

Պանիր – գիտնականներն ասում են, որ այս մթերքի կանոնավոր, բայց չափավոր օգտագործումը կարող է նորմալացնել արյան ճնշումը:

 



Դարչին - բարենպաստ ազդեցություն ունի սրտի աշխատանքի վրա և հաճելի համ է հաղորդում ցանկացած ուտեստի:

Նուռ  – պետք է օգտագործել ինչպես մրգի, այնպես էլ թարմ քամած հյութերի տեսքով։ Դրանք հիանալի կերպով համակարգում են սրտի աշխատանքը և բարձրացնում արյան շրջանառությունը։

Սպանախ  – պարունակում է կալիում, ֆոլաթթու և երկաթ, որոնց օգտագործումը նվազագույնի է հասցնում սրտի կաթվածի վտանգը։

Բրոկկոլի - կալիումի պարունակության շնորհիվ բանջարեղենն օգնում է նորմալացնել արյան ճնշումը և խոլեստերինի մակարդակը:



Ամենաընթերցվածը