Այս ախտանիշներով իմացեք, արդյոք ունեք վիտամին B1-ի պակաս և ինչ հիվանդությունների հիմք է այն

Դիտումներ 1181

Այս ախտանիշներով իմացեք, արդյոք ունեք վիտամին B1-ի պակաս և ինչ հիվանդությունների հիմք է այն

Վիտամին B1-ի (թիամին) պակասը բացասաբար է անդրադառնում մարսողության, նյարդային համակարգի աշխատանքի վրա, ասել է բժիշկ Լյուդմիլա Լապան։

 

 

Բժիշկը հարցազրույցներից մեկում զգուշացրել է վիտամին B1-ի պակասի վտանգավոր դրսևորումների մասին։ Ըստ մասնագետի՝ այս նյութի պակասը կարող է լինել անհավասարակշիռ սննդակարգի հետևանք։ Թիամինի պակասը հիմնականում ազդում է նյութափոխանակության և մարսողական համակարգի վրա: 



«Թիամինի պակասը կարող է առաջացնել ցավ ստամոքս-աղիքային տրակտում, սրտխառնոց և փսխում»,- ասել է Լյուդմիլա Լապան: Նաև B1 վիտամինի պակասի պատճառով բացասական փոփոխություններ են տեղի ունենում նյարդային համակարգի, հուզական վիճակի հետ: Արդյունքում առաջանում են տրամադրության կտրուկ փոփոխություններ, դեպրեսիա, մելամաղձություն։

 

 



Թիամինի պակասի մեկ այլ վտանգավոր դրսեւորում է ուղեղի վատթարացումը, մտավոր ունակությունների նվազումը։ «Դրա պակասի հետ կարող է զարգանալ քրոնիկական հոգնածություն, մոռացկոտություն»: Լյուդմիլա Լապան հավելել է, որ ընկույզն ու հացահատիկները վիտամին B1-ի հարուստ աղբյուր են։ Մարդկանց, ովքեր զգում են դրա պակասը, բժիշկը խորհուրդ է տվել, որ այդ մթերքները ներառվեն իրենց ճաշացանկում:



Ամենաընթերցվածը