Գրեք այս բույսի անվանումը, եթե գիտեք․ Այն վիտամին C-ի մեծ աղբյուր է

Դիտումներ 1505

Գրեք այս բույսի անվանումը, եթե գիտեք․ Այն վիտամին C-ի մեծ աղբյուր է

Կծմնձուկը առանցքային արմատով և փետրաձև մասնատված կամ քնարաձև տերևներով, երկամյա, մերկ խոտաբույս է, որի բարձրություն 30-70 սմ է։ Նոսր ողկույզներում հավաքված են ոսկեգույն դեղին, չորսանդամ ծաղիկները։ Քառանիստ բազմասերմ պատիճներում սերմերը դասավորված են մեկ շարքով։
 


Որպես մոլախոտ աճում է միջին և ստորին լեռնային գոտիների խոնավ մարգագետիններում, առուների եզրերին։ Հանդիպում է Լոռու, Սյունիքի, Արմավիրի, Արարատի մարզերում և Երևանում։ Մեղրատու և գեղազարդային բույսեր են։
 


Բուժական նպատակներով օգտագործում են C վիտամին, գլիկոզիդներ, սապոնիններ, սինիգրին թիոգլիկոզիդ (որի ճեղքման արդյունքում առաջանում է մանանեխային յուղ) պարունակող վերգետնա մասը։ Սերմերում կուտակվող տոքսիկ նյութերը կարող են առաջացնել կենդանիների թունավորումներ։



Ամենաընթերցվածը