խորհուրդ եմ տալիս այս տարի վարունգի մարինադը տատիկիս բաղադրատոմսով պատրաստեք․ Ստացվում է խրթխրթան և համից կշտանալն անհնար է

Դիտումներ 1029

խորհուրդ եմ տալիս այս տարի վարունգի մարինադը տատիկիս բաղադրատոմսով պատրաստեք․ Ստացվում է խրթխրթան և համից կշտանալն անհնար է

Գրեթե ամեն տարի պատրաստում եմ վարունգի մարինադ։ Ամեն անգամ տարբեր բաղադրատոմսոեր եմ փորձարկել, բայց արդեն 17 տարի է տատիկիս բաղադրատոմսով եմ պատրաստում։ Այս տարբերակը ամենահամեղն է ստացվում։ Բաղադրատոմսը ներկայացնում է Xohanoc.am-ը։ 

 

 

Բաղադրամասեր

 



վարունգ – 3 կգ,
քացախ – 0,5 լիտր 6%-անոց,
շաքարավազ – 100 գ,
աղ – 100 գ,
դափնու տերև – 10 հատ,
կարմիր պղպեղ – 5 հատ,
սև հատիկ պղպեղ – 50 հատիկ,
բուրավետ պղպեղ – 50 հատիկ,
մեխակ – 40 հատ

 

Պատրաստման եղանակը

 



Վարունգները լավ լվանալ և թողնել սառը ջրի մեջ  6-8 ժամ: Երկու կողմից էլ պոչիկները հեռացնել, հոսող ջրով լվանալ: Վարունգները դասավորել բանկայի մեջ, ավելացնել համեմունքները: Եռացած ջուր լցնել մինչև վարունգները ծածկվեն, կափարիչը փակել, թողնել մնա: : Ի դեպ, ցանկալի է, որ պղպեղի հատիկները ևս լվացվեն, իսկ պղպեղը լվանալուց բացի կտրել օղակ-օղակ: Ջուրը թափել: Պատրաստել մարինադը. 1,5 լիտր ջուրը, քացախը, աղը, շաքարավազը խառնել: Եռացնել, լցնել վարունգների վրա: Կափարիչներով ծոծկել և ստերիլիզացնել բանկաները եռացող ջրի մեջ  15-20 րոպե: Որպեսզի վարունգները չփափկեն, անհրաժեշտ է փակելուց հետո սառեցնել բանկաները:

 



Ամենաընթերցվածը