Հատուկ քյաբաբի բաղադրատոմս, որը շշի վրայից չի ընկնում․ Բաղադրատոմսը տրամադրել է Աշոտը, ով մանղալչի է

Դիտումներ 836

Հատուկ քյաբաբի բաղադրատոմս, որը շշի վրայից չի ընկնում․ Բաղադրատոմսը տրամադրել է Աշոտը, ով մանղալչի է

Ձեզ ենք ներկայացնում յուրահատուկ բաղադրատոմս։ Հատուկ քյաբաբի բաղադրատոմս, որը ոչ միայն համեղ և հյութեղ է ստացվում, պատրաստվում է շատ արագ, հեշտ և ամենակարևորը շշի վրայից չի ընկնում։

 

 

Xohanoc.am-ին բաղադրատոմսը տրամադրել է Աշոտը, ով երկար տարիներ աշխատում է այդ ասպարեզում և մանղալչի է։ Այսպիսով, տավարի քյաբաբ պատրաստելու համար անհրաժեշտ է ՝

Բաղադրամասեր

 



Տավարի միս  ՝ ամբողջությամբ անյուղ - 1 կգ,

Սոխ - 200 գրամ,

Խոզի ճարպ - 300 գրամ,

Հավի կրծքամիս - 150 գրամ,

Խոզի միս (ցանկալի է յուղոտ) - 150 գրամ,

Համեմի սերմ - 2,5 թեյի գդալ,

Աղ - ըստ ճաշակի,

Կարմիր պղպեղ - 2 թեյի գդալ,

Սև պղպեղ - 1 թեյի գդալ,

 

Պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրամասերը լավ լվացեք, սոխը մաքրեք և հավասարաչափ կտրատեք մանր կտորների։ Ինչքան աղ որ օգտագործելու եք դրա 1/3 մասը ցանեք կտրատած բաղադրամասերի վրա և լավ խառնեք։ 

 



 

Ստացված զանգվածը դրեք սառցախցիկում։ Թողեք մի փոքր սառչի, բայց չքարանա։ Սառած վիչակում աղացեք 2 անգամ։ Ավելացրեք համեմունքները և մոտ 100-150 մլ ջուր։ Ձեռքերով լավ հարեք, հարվածներ հասցրեք մսին և դրեք սառնարանը։

 

 

Սպասեք 30-40 րոպե և շարեք այն շշերի վրա։ Միջինից մի փոքր ուժեք ածուխ դարձած կրակի վրա եփեք 12-14 րոպե և վերջ։ Կստացվի հրաշալի քյաբաբներ։ Փորձեք և համոզվեք։ Բաղադրատոմսը տրամադրեց Xohanoc.am-ը։



Ամենաընթերցվածը