Աջ, թե ձախ կողմում է գտնվում լյարդը․ Ամբողջ ճշմարտությունը իմացեք այստեղ

Դիտումներ 3619

Աջ, թե ձախ կողմում է գտնվում լյարդը․ Ամբողջ ճշմարտությունը իմացեք այստեղ

Լյարդը մարդու օրգանիզմի ամենախոշոր գեղձն է (մոտ 1500 գ), որը տեղակայված է աջ կողատակում` անմիջապես ստոծանու տակ: Կազմված է աջ և ձախ բլթերից, որոնցից ձախը ծածկում է ստամոքսի զգալի մասը:

 

 

Լյարդի դրունքում են գտնվում նյարդերը, անոթները և լեղածորանը, որոնք պատված են ամուր շարակցահյուսվածքային թաղանթով:

 



Լյարդը կատարում է նաև այնպիսի գործընթացներ, ինչպիսիք են նյութափոխանակության ընթացքում գլիկոգենի պահեստավորումը, որը որպես պահեստային ածխաջուր կուտակվում է և անհրաժեշտության դեպքում աստիճանաբար քայքայվում՝ դրանով իսկ ապահովելով գլյուկոզի հարաբերական կայուն խտությունն արյան մեջ։

 

 

Կուպֆերյան բջիջներում տեղի է ունենում ֆիզիոլոգիական հեմոլիզը (էրիթրոցիտների կազմալուծումը), ինչպես նաև կենսական նշանակության մի շարք հորմոնների արտադրությունը։ Սննդի հետ աղիներ անցած վնասակար նյութերը, հաստ աղիքում սպիտակուցների քայքայման հետևանքով առաջացած թունավոր նյութերը վնասազերծվում են լյարդում։

 



Լյարդը որպես մարսողական համակարգի ամենախոշոր օրգան, որն արտադրում է նաև լեղի` հիմնային բաղադրությամբ նյութ, որը շատ կարևոր է ճարպերի քայքայման գործընթացում։ Լեղին ակտիվացնում է ենթաստամոքսային և աղիքային հյութերի ֆերմենտները՝ մասնավորապես լիպազան, որը մասնակցում է ճարպի ճեղքման գործընթացին։

 

 

Լյարդի մասնագիտացված հյուսվածքները, որոնք հիմնականում բաղկացած են հեպատոցիտներից, ապահովում են բազմաթիվ կենսաքիմիական ռեակցիաների իրագործումը, հատկապես՝ սպիտակուցների կենսասինթեզը, ինչպես նաև փոքր մոլեկուլյար զանգված ունեցող նյութերի քայքայումը։



Ամենաընթերցվածը