Դեղձի շատ օգտակար և բուժիչ հատկությունները
Դեղձը այս սեզոնի ամենահամեղ մրգերից մեկն է։ Պետք է նշենք նաև, որ այս համեղ և քաղցր միրգը օժտված է նաև մի շարք օգտակար հատկություններով։
Դեղձի մեջ հայտնաբերված վիտամին C-ն խթանում է կոլագենի արտադրությունը, որն էլաստիկություն է հաղորդում մեր մաշկին։ Բացի այդ, այս վիտամինն արգելափակում է ազատ ռադիկալները՝ ծերացման պատճառը:
Դեղձը պարունակում է նաև վիտամին Е, РР, К, ինչպես նաև B խմբի վիտամիններ, օրգանական թթուներ (կիտրոնաթթու, խնձորաթթու, գինեթթու), կալիում, երկաթ, ցինկ, ֆոսֆոր, մանգան, մագնիում, սելեն և այլն։
Դեղձի կանոնավոր օգտագործումը կարող է լավացնել տեսողությունը` արյան շրջանառության լավացման շնորհիվ: Սնուցում ու պաշտպանում է աչքերի ծիածանաթաղանթը ազատ ռադիկալներից, ինչպես նաև կատարակտից ու ծերացման հետ կապված ակնախնձորի դեֆորմացիաներից:
Լավացնում է մարսողական համակարգի աշխատանքը, օգնում վերացնել այրոցը, փորկապությունը, ճնշում է ստամոքսաղիքային տրակտում ընթացող բորբոքաային պրոցեսները։ Նպաստում է օրգանիզմից խարանների ու թունավոր նյութերի դուրսբերմանը։ Ցուցված է երիկամների, լյարդի և լեղապարկի հիվանդություն ունեցող մարդկանց։ Օգտակար է ռևմատիզմի դեպքում։
Մեկ մեծ դեղձը բարձր է պոտասիումի պարունակությամբ և ցածր նատրիումով, ինչն օգնում է կարգավորել արյան ճնշումը: Պոտասիումը կարգավորում է օրգանիզմոմ ջրի հավասարակշռությունն ու դրա հետ մեկտեղ պահպանում արյան նորմալ ճնշումը:
Դեղձը նաև հարուստ է մագնեզիումով, ֆոսֆորով, ցինկով, երկաթով ու կալցիումով, որոնք միասին աշխատելով պաշտպանում են արյան կարմիր գնդիկները ու կարգավորում արյան ճնշումը: