Այս 2 բաղադրիչը խառնեք և ազատվեք բարձր ճնշումից ու մաքրեք հաստ աղիքը
Խնձորի քացախի համադրությունը մեղրի հետ անհավանական օգուտներ է բերում օրգանիզմին: Նման խմիչք հաճախ ընդունում են այն մարդիկ, ովքեր հետևում են իրենց սննդակարգին և դիետիկ սնվելու կողմնակիցներ են: Խնձորի քացախն ու մեղրը օգնում են մաքրել օրգանիզմը տոքսիններից։
Դրանք նաև հարուստ են կալիումով և մագնեզիումով, որոնք օգնում են կարգավորել նատրիումի մակարդակը արյան մեջ և նորմալացնել արյան ճնշումը։ Այս ըմպելիքն ունի մի շարք բուժիչ հատկություններ, այդ թվում՝ պաշտպանում է վարակներից, սնկային հիվանդություններից, հոգնածությունից է ազատում և վաղաժամ ծերացումն է կանխարգելում։
Այս ըմպելիքի միջոցով կկատարեք հաստ աղիքի մաքրում և արյան ճնշման իջեցում։
Բաղադրամասեր․
- 250 գ տաք ջուր
- 2 ճ.գ. մեղր
- 2 ճ.գ. խնձորի քացախ
Մի բաժակ տաք ջրի մեջ ավելացրեք խնձորի քացախ և մեղր։
Բաղադրիչները լավ խառնեք, մինչև մեղրն ամբողջությամբ լուծվի։
Խմեք այս ըմպելիքը օրական երկու անգամ։ Նման բուժման ընթացքը պետք է լինի առնվազն երեք ամիս: Մեղրի և խնձորի քացախի համադրությունը չափազանց օգտակար է ավելորդ քաշ ունեցող մարդկանց համար։ Եթե երկար ժամանակ այս բուժիչ միջոցը ընդունեք, ստամոքսի և մարսողական համակարգի աշխատանքը նկատելիորեն կբարելավվի։