Սա արգանդի քաղցկեղի առաջին նշանն է․ Իմացեք նաև ինչպես կանխարգելել այն

Դիտումներ 1175
Սա արգանդի քաղցկեղի առաջին նշանն է․ Իմացեք նաև ինչպես կանխարգելել այն

ՀՀ Առողջապահության նախարարությունը զգուշացնում է։

Աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ, իսկ Հայաստանում երկրորդ ամենատարածված չարորակ նորագոյացություններից է:
 
 
Մարդու պապիլոմավիրուսային վարակը (ՄՊՎ) արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառն է։
 

❗ Որոնք են ռիսկի գործոնները`
✔ իմունային համակարգի անբավարարությունը,
✔ սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաները,
 
 
✔ ծխախոտի օգտագործումը,
✔ հակաբեղմնավորիչ հաբերի երկարատև օգտագործումը և այլն:
 
📍 Ինչպես կանխարգելել`
✔ պարբերաբար այցելել բուժզննումների հիվանդության վաղ հայտնաբերման և բուժման համար,
✔ հետևել գինեկոլոգի խորհուրդներին, որոշակի պարբերականությամբ հանձնել ՄՊՎ որոշման թեստ, արգանդի պարանոցի ցիտոլոգիական հետազոտություն:
 
 
Հիշեցնե՛նք` արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման ամենաարդյունավետ և անվտանգ միջոցը ՄՊՎ-ի դեմ պատվաստումն է:
Ներկայումս մեր երկրում կիրառվում է ՄՊՎ-ի դեմ քառավալենտ պատվաստանյութը՝ Պատվաստումների ազգային օրացույցի համաձայն:
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը