Կանաչ լոբու օգտակար հատկությունները․ Այն իսկական դեղամիջոց է թե կանանց, թե տղամարդկանց համար

Դիտումներ 957

Կանաչ լոբու օգտակար հատկությունները․ Այն իսկական դեղամիջոց է թե կանանց, թե տղամարդկանց համար

Կանաչ լոբին պարունակում է բետաին, որը նպաստում է քոլինի գոյացմանն օրգանիզմում։ Քոլինը մեծ քանակությամբ պարունակվում է մայրական կաթի մեջ, այն նպաստում է մանկիկի մտավոր զարգացմանը։ Կարևոր է իմանալ, որ կանաչ լոբին չի կարելի ուտել հում վիճակում։ Հարուստ է վիտամիններով` բետա-կարոտին-400 մկգ (100 գ հումքի մեջ)։

 

 

E-100 մկգ, ֆոլիացին-36 մկգ, նիկոտինաթթու-500 մկգ։ Հասունացած սերմերը պարունակում են մոտ 25 տոկոս սպիտակուցներ և 20 տոկոս բույսին բնորոշ լուծվող բյուրեղային սպիտակուց (ֆասեոլին), 50 տոկոս ածխաջրեր, 2 տոկոս ճարպ, այդ թվում` օրգանիզմին պիտանի խոլեստերին, բջջանյութ, լեցիտին, վիտամիններ, օրգանական թթուներ։

 



Հարուստ է կալիումով` 530-1000 մգ, ֆոսֆորով` 540 մգ, պարունակում է նաև կալցիում-150 մգ, մագնիում-103 մգ։ Սննդամթերքի կարևորագույն չափանիշներից է նատրիումի և կալիումի փոխհարաբերակցությունը։

Համարվում է, որ բարենպաստ է Na։k=1։20, կանաչ լոբու մեջ հավասար է 1։28, հատիկի մեջ` 1։15։ Վարունգի մեջ` 1։18։ Բույսի տարբեր մասերը պարունակում են յոդ, քրոմ, ծծումբ, կոբալտ, ցինկ, նիկել, կրեմնիում, պղինձ, երկաթ։

 

 

Լոբին հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք պաշտպանում են բջիջները վնասող եւ քաղցկեղ առաջացնող ազատ ռադիկալներից։ 8 տարի շարունակ շաբաթական երկու անգամ լոբի կամ ոսպ ուտող կանայք ավելի քիչ են հակված կրծքի քաղցկեղով հիվանդանալուն։

Օգտակար է շաքարային դիաբետ ունեցող մարդկանց համար, քանի որ օժտված է շաքարի մակարդակն իջեցնելու հատկությամբ։

 



Լավ է ազդում նաև մարսողական համակարգի վրա, լավացնում է աղիների միկրոֆլորան, կարգավորում է նյութափոխանակությունը։

Օգնում է կարգավորել լյարդի, երիկամների և միզապարկի աշխատանքը, ունի միզամուղ հատկություն, կարգավորում է աղային փոխանակությունը, օգնում ազատվել լյարդի, երիկամների և միզաքարային հիվանդություններից։

 

 

Բարենպաստ ազդեցություն է թողնում նյարդային համակարգի վրա, ունի հանգստացնող հատկություն։

Ցուցված է ավելորդ քաշ և մաշկային հիվանդություններ ունեցող մարդկանց։

Նպաստում է տղամարդկանց պոտենցիայի բարձրացմանը։



Ամենաընթերցվածը