Որքա՞ն է այս պահին անանասի գինը․ Արդյո՞ք ՀՀ քաղաքացին ի վիճակի է անանաս գնի


Այս պահին սուպերմարկետներում և մրգերի խանութներում առկա է մեծ քանակությամբ անանաս (արքայախնձոր)։
Տեսքը իհարկե գրավիչ է սակայն համը ոչ բոլոր անանասներինն է լավը։ Իսկ ի՞նչ արժե 1 հատ անանասը այս պահի դրությամբ։
1 հատ անանասը միջինում 1800 դրամ է։ Մեծ քանակությամբ ներկրված անանաս կա շուկաներում և արժեքն էլ շատ բարձր չէ, սակայն արժեք որակ համադրությունը լավը չէ։
Անանասն ամբողջ աշխարհում լայն տարածում է ստացել ոչ միայն անկրկնելի համային որակների, այլև օգտակար հատկությունների համար։ Այն հարուստ է РР, К, Е, А, С, ինչպես նաև В խմբի վիտամիններով, նաև միկրոտարրերով՝ կալիում, մագնեզիում, ցինկ, պղինձ, սելեն, յոդ, կալցիում։
Բացի այդ, այն պարունակում է արժեքավոր բջջանյութեր, պեկտիններ (շաքարանյութ) և հակաօքսիդանտներ, բիոֆլավանոիդներ և բուսական ֆերմենտներ։
Արքայախնձոր, հայտնի է նաև որպես անանաս (լատին․՝ Ananas)՝ խոտաբույսերի ցեղ։ Հայրենիքը հարավային Ամերիկայի հյուսիս-արևելքն է։ Այս տեսակը՝ արքայախնձոր (Ananas comosus) կարևոր պտուղ է, լայնորեն տարածված է արևադարձային երկրներում։
Շնորհիվ կենսաբանորեն ակտիվ նյութերի արքայախնձորն ունի օգտակար հատկություններ։ Այս ֆերմենտը կարգավորում է սպիտակուցների յուրացումը, սա էլ իր հերթին նպաստում է ստամոքսին, խթանում է մարսողությունը, մաքրում է աղիները, նվազեցնում է արյան մածուցիկությունը, մաքրում է արյունը բարձրացնում դիմադրողականությունը։ Սակայն, պետք է նաև հիշել, որ արքայախնձորը ունի մի սուր արտադրանք, որը ստամոքսային հիվանդությունների ժամանակ օգտագործել խորհուրդ չի տրվում։
