Ամանորյա փախլավան պատրաստում եմ մածունով և ամենալավն է ստացվում․ Ահա բաղադրատոմսը

Ամանորին գրեթե բան չի մնացել։ Շատերը արդեն սկսել նույնիսկ իրենց տորթերն ու խմորեղենները պատրաստել։

Ես նույնպես, այսօր պատրաստում եմ փախլավան։ Մածունով այս փախլավայի բաղադրատոմսը սիրով տրամադրում եմ ՝
Պատրաստման եղանակը դիտեք տեսանյութում ՝
Փախլավա (կամ բակլավա), տարածված հրուշակեղեն, որը պատրաստվում է շերտավոր խմորից օշարակի մեջ թաթախված ընկույզով։ Այն լայնորեն տարածված է Մերձավոր Արևելքի ժողովուրդների խոհանոցում, ամենից շատ՝ հայկական և արաբական։ Փախլավան պատրաստում են նաև հույներն ու բուլղարացիները։

Պատմաբան Նուրի Ջանլիի խոսքերով՝ քաղցրավենիքի մասին առաջին հիշատակումը վերաբերում է 15-րդ դարին։ «Փախլավայի համար բարակ խմոր պատրաստելու ավանդույթը եկել է ասորիներից։ Սուլթան Մեհմեդ Երկրորդի ժամանակների խոհարարական գրքի համաձայն՝ առաջին փախլավան պատրաստվել է 1453 թվականի օգոստոսին արքայական պալատում։ Ասում են, որ սուլթանին այնքան է դուր եկել խոհարարի հայտնագործությունը, որ նա հրամայել է հավերժացնել նրա բաղադրատոմսը։ Այդ օրվանից փախլավա պատրաստում են ամեն տոնի ժամանակ»։
