Թխվածքաբլիթ դեղձ․ Պատրաստեք այն և վերհիշեք մանկության համը

Դիտումներ 393

Թխվածքաբլիթ դեղձ․ Պատրաստեք այն և վերհիշեք մանկության համը

Ձեզ ենք ուզում ներկայացնել շատ համեղ, թեթև քաղցրավենիքի բաղադրատոմս։ Այն կհիշեցնի մեր մանկությունը։

 

 

Պատրաստման եղանակը շատ հեշտ է, իսկ համը անկրկնելի լավը։ Թխվածքաբլիթ դեղձը պատրաստելու համար անհրաժեշտ է ՝



Բաղադրամասեր

4 հատ ձու,

200 գրամ շաքարավազ,

600 գրամ ալյուր,

1 թեյի գդալ փխրեցուցիչ,

3 ճաշի գդալ թթվասեր, 200 գրամ կարագ,

1 տուփ եփած խտացրած կաթ,

6 ճաշի գդալ գազարի և բազուկի քամած հյութ,

Զարդարելու համար ՝ շաքարավազ 

 

Պատրաստման եղանակը



Շաքարավազին ավելացնել 4 դեղնուցն ու 2 սպիտակուցը։ Լավ հարել։ Կարագը հալեցնել ու միախառնել թթվասերի հետ։ Միախառնել 2 զանգվածները, ավելացնե ալյուր ու փխրեցուցիչ։

 

 

Խմորը 20 մասի բաժանել։ Թխել ջեռոցում 180 աստիճանով։ Բլիթների կենտրոնում մի փոքր տեղ բացել ու լցնել խտացրած կաթը։ Ծածկել բլիթի մյուս կտորով։

 

 

Մի կողմը պատել գազարի, մյուս կողմը բազուկի հյութով, ցանել շաքարավազ։



Ամենաընթերցվածը