Բժիշկը նշել է թոքերի քաղցկեղի առաջին նշանը

Դիտումներ 451
Բժիշկը նշել է թոքերի քաղցկեղի առաջին նշանը

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել և նշել թոքերի քաղցկեղի նշանները։

 

 

Թոքի քաղցկեղի սկզբնական փուլերը սովորաբար ընթանում են առանց կլինիկական ախտանշանների:

 



Որո՞նք են հիմնական ախտանշանները`
 


✔️ քրոնիկ հազ,
✔️ արյունախխում,
✔️ դժվարաշնչություն (հևոց),
✔️ ցավ կրծքավանդակում և այլն:

 



Հիվանդության առաջացման ռիսկի գործոնները բազմաթիվ են․ գիտությանը հայտնի է մոտավորապես 70-ից ավելի ռիսկի գործոն, որոնցից հիմնականը ծխախոտի ծուխն է:

 Ապացուցված է, որ թոքի քաղցկեղ ունեցող հիվանդների ավելի քան 95 տոկոսը կյանքի որևէ շրջանում ծխել է, կա՛մ ծխում է, կա՛մ եղել է պասիվ ծխողի կարգավիճակում, իսկ մոլի ծխողների մեծամասնության շրջանում կյանքի որևէ փուլում հայտաբերվում է քաղցկեղային հիվանդություն:

 


❗️ Նվազեցնե՛նք թոքի քաղցկեղի ռիսկի գործոնները:
❗️ Վաղ ախտորոշումը նպաստում է արդյունավետ բուժմանը:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը