Ինչպես խուսափել շաքարային դիաբետի զարգացումից

Դիտումներ 1545

Ինչպես խուսափել շաքարային դիաբետի զարգացումից

Որպես կանոն, տոնական օրերին մարդիկ սովորականից շատ են ուտում։ Եվ դա կարող է ունենալ երկարաժամկետ առողջական հետեւանքներ: Օրինակ, դուք կարող եք ավելորդ կիլոգրամներ հավաքել, իսկ ավելորդ քաշը մեծացնում է 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը:

 

 

Գեր մարդիկ ունեն 2-րդ տիպի շաքարախտի զարգացման 80-85 տոկոս հավանականություն: Արյան բարձր շաքարի մակարդակի մի քանի նշաններ կան. Դրանք ներառում են ծայրահեղ ծարավությունը, հաճախակի միզումը, թուլության կամ հոգնածության զգացումը, մշուշոտ տեսողությունը և այլն:

 



Ինսուլինի նկատմամբ զգայունությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է ֆիզիկական ակտիվություն: Դա կարող է լինել նույնիսկ պարզապես արագ քայլք կամ վազք, մարզասրահ հաճախել կամ տանը մարզվել։

 



Ընդհանուր առմամբ, փորձեք հետևել ձեր սննդակարգին ամբողջ տարվա ընթացքում: Խուսափեք շատ քաղցր կամ օսլա պարունակող մթերքներ ուտելուց: Օրինակ՝ շոկոլադ, տորթեր, թխվածքաբլիթներ, բրինձ, կարտոֆիլ, հաց և այլն։



Ամենաընթերցվածը