Կեռասի հակացուցումները, ի՞նչ հիվանդություն է առաջացնում կեռասը և արդյո՞ք այն անվնաս է շաքարային դիաբետով հիվանդներին
Կեռասի օգտակար հատկություններ մասին բազմիցս խոսել ենք։ Այն հանդիսանալով համեղ միրգ, նաև ունի մի շարք օգտակար հատկություններ։
Այդ մասին կարող եք կարդալ այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/I-nch-ogtakar-hatkutyunner-uni-kerasy-11078։
Իսկ հիմա ձեզ ենք ներկայացնում կեռասի հակացուցումները, վտանգավոր հատկությունները, ի՞նչ հիվանդություն կառաջանա, եթե չարաշահեք կեռասը և արդյո՞ք այն անվնաս է շաքարային դիաբետով հիվանդներին։
Կեռասի հակացուցումները
Կեռասը հակացուցված է այն մարդկանց ովքեր կեռասենուց ունեն ալերգիա և սրացումներ։ Կեռասը հակացուցված է նաև գաստրիտի սրացման ժամանակ։
Կեռասի վտանգավոր հատկությունները, ի՞նչ հիվանդություն կառաջանա, եթե չարաշահեք կեռասը
Կեռասի չարաշահումը կարող է հանգեցնել դիարեայի։ Դիարեան նույ փորլուծությունն է։
Արդյո՞ք այն անվնաս է շաքարային դիաբետով հիվանդներին
Որոշ մասնագետներ կարծում են, որ այդքան էլ վտանգավոր չէ կեռասը շաքարային դիաբետով հիվանդներին, սակայն զրուցելով մի շարք անվանի բժիշկների հետ, նշեցին, որ կեռասը վտանգավոր է դիաբետիկներին, բայց կարող են օրվա մեջ 3-4 հատ ուտել։ Պետք է զգալիորեն քչացնեք կեռասի օգտագործումը, եթե ունեք շաքարային դիաբետ։