Ի՞նչ օգտակար հատկություններ ունի կեռասը
Կեռասը շատ համեղ և օգտակար միրգ է և ամառը առանց կեռասի դժվար է պատկերացնել։ Կեռաս սիրում են գրեթե բոլորը։ Այն օժտված է մի շարք օգտակար հատկություններով։
Կեռասենին պարունակում է մինչեւ 11,5 տոկոս շաքար, 1,33 տոկոս օրգանական թթուներ, 1 տոկոս ազոտային նյութեր, բջջանյութ, մոխիր, ներկանյութ, հարուստ է կալիումով եւ երկաթով, պարունակում է նաեւ կալցիում, մագնիում, ֆոսֆոր, այլ միկրոտարրեր։
100 գ պտղամսի մեջ պարունակվում է 0,01 մգ B1, B2 վիտամիններ, 0,4 մգ նիացին, 15 մգ ասկորբինաթթու, 0,3 մգ վիտամին E, ռուտին։ Կորիզը պարունակում է 28 տոկոս պրոտեիններ եւ 30 տոկոս ճարպեր։ Կեղեւը պարունակում է մեծ քանակությամբ դաբաղանյութ եւ ներկանյութ։ Արժեքավոր է կեռասի խեժը, այն հարուստ է արաբինով։
Օրական 2-3 անգամ մեկ բուռ կեռասը զգալիորեն կկրճատի խոլեսթերինի մակարդակն արյան մեջ: Կեռասը նպաստում է մաշկային որոշ հիվանդությունների բուժմանը, ինչպիսիք են փսորիազը, էկզեման: Կեռասն ընդամենը մեկ շաբաթում կբարձրացնի հեմոգլոբինի մակարդակը, կպայքարի սակավարյունության դեմ:
Վաղ տոքսիկոզով տառապող հղի կանանց ևս խորհուրդ է տրվում կեռաս օգտագործել, սակայն` չափավոր, լրացուցիչ այտուցվածություն չառաջացնելու և երիկամները չծանրաբեռնելու համար:
Չափից ավելի կեռաս օգտագործելու դեպքում օրգանիզմում կարող է ավելցուկային հեղուկ մնալ: Հիպերտոնիկները նույնպես կարող են կեռաս օգտագործել ինքնազգացողության լավացման համար: Կեռասի պարբերական օգտագործումը կայունացնում է զարկերակային ճնշումը: