Դուք կդադարեք կոնֆետներ գնել, երբ իմանաք այս բաղադրատոմսը
Հյութալի, քաղցր և օգտակար այս արևելյան աղանդերը կփոխարինի առողջությանը վնաս պատճառող կոնֆետներին: Երեխաների և մեծահասակների կողմից անչափ սիրված կարամելացված նարնջի պատրաստման համար անհրաժեշտ է ընդամենը 3 բաղադրիչ:
Կարամելացված նարինջ. Բաղադրիչներ
1. Նարինջ – 3-5 հատ
2. Եղեգնաշաքար – 400 գ
3. Ջուր – 100 մլ
Պատրաստման եղանակը
1. Լվանալ նարինջները և կտրատել շրջանակներով
2. Վերցնել խորը սոտեյնիկ կամ տապակ: Հատակին հավասարաչափ ցանել շագանակագույն շաքարավազ:
3. Այնուհետև շաքարավազի վրա դնել նարնջի շերտերը, որի վրա նորից լցնել շաքարավազ:
4. Նարնջի և շաքարավազի շերտերը դասավորելուց հետո (վերջին շերտը պետք է լինի շաքարավազը) լցնել ջուրը:
5. Սոտեյնիկը փակել կափարիչով և աղանդերը դնել ցածր կրակի վրա՝ մոտ 2 ժամ: Կարամելացված նարինջը պատրաստ է:
Եթե դուք հատուկ ուշադրություն եք դարձնում կազմվածքին, շաքարավազի փոխարեն կարող եք օգտագործել մեղր, իսկ նարնջի փոխարեն՝ ցանկացած այլ ցիտրուսային միրգ՝ ըստ Ձեր ճաշակի: