Սա ամանորյա հնդկահավը պատրաստելու ամենահամեղ տարբերակն է

Այսօր ներկայացնում ենք տոնական բաղադրատոմս։
Դիտեք, թե ինչպես է պետք է պատրաստել ամանորյա հնդկահավը։
Շատ համեղ և գեղեցիկ համադրություն։
Այն կզարդարի ձեր տոնական սեղանը։

Բաղադրամասեր
5-5,5 կգ հնդկահավ,
200 գրամ կարագ,
2 հատ նարինջ,
1 հատ կիտրոն,
2 հատ սոխ,
4-5 պճեղ սխտոր,
0,5 կապ մաղադանոս,
2 հատ դափնու տերև,
սև պղպեղ,
1 ճաշի գդալ չորացրած ուրց,
100 մլ սպիտակ գինի,
աղ,
2 ճաշի գդալ ալյուր,
1 ճաշի գդալ բուսայուղ
Պատրաստման եղանակը տեսանյութում ՝
Հնդկահավի վերին հատվածը դեղնա-շագանակագույն և կարմրա-շագանակագույն է, ունի մետաղական փայլ, փետուրներն ունեն սև եզրանաշխ, մեջքի ստորին հատվածը և պոչը ծածկող փետուրները շագանակագույն են՝ կանաչ և սև զոլերով։ Որովայնի հատվածը դեղնավուն շագանակագույնից անցնում է գորշ մոխրագույնի։ Թափափետուրները սև և շագանակագույն են՝ ավելի բաց զոլերով։ Պոչը շագանակագույն է՝ սև ալիքավոր զոլերով։
Գլուխը և պարանոցի վերին հատվածը կապույտ է, փետրածածկ չէ։ Կան, այսպես կոչված կարմիր «գորտնուկներ». ճակատին՝ կտուցի հիմքի մոտ կախված է մսային հավելուկ, իսկ կոկորդի վրա՝ մաշկի ծալք։
Ոտքերը կարմիր կամ մանուշակագույն են։ Կրծքավանդակի վրա կա խիտ թավամազ փունջ, որը նման է ձիու մազերին։
Էգի չափսերը, համեմատած արուի հետ, ավելի փոքր են, իսկ գունավորումը՝ ավելի դժգույն։
