Այս բանջարեղենի ջուրը խմեք․ Այն դեղամիջոց է շաքարային դիաբետի դեմ


Շաքարային դիաբետի ժամանակ շատ կարևոր է ճիշտ սննդակարգը և ճիշտ մթերքների ընդունումը։ Դիաբետիկների համար ամենաօգտակար բանջարեղեններից է կանաչ լոբին։ Կանաչ լոբին պարունակում է պարունակում է մինչև 25% սպիտակուց, որը յուրացվում է 70-80%-ով։
Իսկ կանաչ լոբու ջուրը իջեցնում է շաքարի մակարդակը արյան մեջ։ Մասնագետները դիաբետ ունեցողներին հորդորւոմ են հաճախակի լոբի ուտել, իսկ լոբու ջուրը շաբաթական 1-2 անգամ խմել։
Շաքարային դիաբետը մի շարք տարբեր հիվանդությունների հավաքական անունն է, որի ժամանակ օրգանիզմը չի կարողանում ապահովել արյան գլյուկոզի կայուն նորմալ մակարդակ։
Գլյուկոզը շաքարի տեսակներից մեկն է, այստեղից էլ գալիս է այս հիվանդությունների շաքարային դիաբետ կամ շաքարախտ անվանումը, թեև ներկայում ավելի հաճախ օգտագործում են դիաբետ անվանումը:
Դիաբետի ժամանակ արյան գլյուկոզը պատշաճ ձևով չի յուրացվում բջիջների կողմից, ուստի մնում ու կուտակվում է արյան մեջ՝ հանգեցնելով արյան շաքարի մակարդակի բարձրացման, որը կոչվում է հիպերգլիկեմիա։
Եթե Դուք ունեք շաքարային դիաբետ, առողջության պահպանման համար շատ կարևոր է «АВС»-ի վերահսկողությունը:
Ի՞նչ է «АВС»-ն:
“А”-ն գլիկոլիզացված հեմոգլոբինն է- ”A1C ”. A1C-արյան անալիզն է, որը ցույց է տալիս արյան մեջ շաքարի միջին մակարդակը վերջին մի քանի ամիսների ընթացքում:
“B”-ն զարկերակային ճնշումն է (անգլ. blood pressure)-Եթե դուք ունեք շաքարային դիաբետ, Ձեր ճնշումը վերահսկելը այնքան կարևոր է, որքան արյան շաքարը կարգավորելը: Բարձր զարկերակային ճնշումը մեծացնում է սրտանոթային և երիկամային հիվանդությունների ռիսկը:
“C”-ն խոլեստերինն է (անգլ. cholesterol)-բարձր խոլեստերինը սրտի նոպայի, ինսուլտի և այլ լուրջ խնդիրների առաջացման ևս մեկ գործոն է:
Ինչու՞ է «АВС»-ն այդքան կարևոր
Շաքարային դիաբետ չունեցող մարդկանց հետ համեմատած, մարդիկ, ովքեր ունեն դիաբետ, 2-3 անգամ ավելի շատ են տանում սրտի ինֆարկտ կամ ինսուլտ: Դիաբետ ունեցող պացիենտները նաև ունեն երիտասարդ տարիքում ինֆարկտի առավել բարձր ռիսկ: Բացի այդ, դիաբետով հիվանդ մարդիկ ավելի հաճախ են տառապում երիկամային հիվանդություններից: Վերահսկելով АВС-ն, դուք կարող եք նվազեցնել համապատասխան հիվանդությունների առաջացման ռիսկը:
