Բալի բուժիչ հատկությունները․ Ի՞նչ հիվանդություններին է բալը օգտակար

Դիտումներ 4723

Բալի բուժիչ հատկությունները․ Ի՞նչ հիվանդություններին է բալը օգտակար

Շատերը չգիդեն, թե ինչքան օգատկար է բալը։ Այն պարունակում է վիտամին А, Е, РР, С, ինչպես նաև B խմբի վիտամիններ, շաքար (հիմնականում ֆրուկտոզա և գլյուկոզա), օրգանական թթուներ (կիտրոնաթթու, խնձորաթթու և այլն), դաբաղանյութեր, պեկտինյան և ազոտային նյութեր, հակաօքսիդանտներ, հանքանյութեր՝ կալցիում, կալիում, մագնիում, նատրիում, ֆոսֆոր, երկաթ, յոդ, մանգան, ֆտոր, քրոմ, բոր, կոբալտ, վանադիում և այլն։ 

 

 

Բալը օգտակար է մի շարք հիվանդությունների ժամանակ և ունի բուժիչ հատկություններ։



Բալի պտուղներն իրենց մեջ պեկտինային նյութեր են պարունակում, ինչը նպաստում է աղեստամոքսային տրակտի աշխատանքի լավացմանը: Պարբերաբար օգտագործելու դեպքում օգնում է նվազեցնել միզաթթվի պարունակությունը՝ համապատասխանաբար նվազեցնելով արթրիտի և հոդատապի առաջացման հավանականությունը։

 

 

Նպաստում է նյարդային համակարգի բնականոն աշխատանքին, օժտված է հանգստացնող հատկությամբ։ 

Բալը դրական է ազդում սրտի աշխատանքի և անոթների վիճակի վրա, նվազեցնում է տրոմբի առաջացման հավանականությունը, դրական է ազդում արյան ճնշման վրա, օգնում է նյարդային համակարգին, նորմայի մեջ է պահում խոլեստերինը։ Այն դրական է ազդում նաև եղունգների և մազերի վիճակի վրա։



Բալի թարմ պտուղները շատ լավ օգնում են նաեւ աղիների գալարակծկումներին` թեթեւացնելով դրանց պատճառած սարսափելի ցավը: Բացի այդ, այն նաեւ օգտակար է թրոմբոֆլեբիտ հիվանդության դեպքում: Բալի պարունակության մեջ եղած կումարինը եւ օքսիկումարինը նպաստում են արյան մակարդելիության նորմալացմանը: 

 

 

 

Բալը նպաստում է օրգանիզմի դիմադրողական համակարգի ամրապնդմանը։

Օժտված է մանրէասպան և խորխաբեր հատկությամբ, օգնում է պաշտպանվել բրոնխաթոքային հիվանդություններից կամ հաղթահարել դրանք։



Ամենաընթերցվածը