Ինչպե՞ս սխտորը օգտագործել, որ օգուտ բերի ձեր առողջությանը

Դիտումներ 386

Ինչպե՞ս սխտորը օգտագործել, որ օգուտ բերի ձեր առողջությանը

Սննդաբան Անժելիկա Դյուվալ. Պարբերաբար սխտոր ուտելով՝ մարդը հնարավորություն է ստանում երկարացնել կյանքը մինչև 10 տարով։

 

 

Մասնագետը հարցազրույցում ասել է, որ սխտորի օգտագործման պատճառով աղիներում ախտածին ֆլորան քայքայվում է, դա իր հերթին օգնում է ամրապնդել իմունիտետը, որը 70 տոկոսով պայմանավորված է աղիքային տրակտի բակտերիալ կազմով։ «Առողջ աղիքները երկարակեցության գրավականն են»,- նշել է Անժելիկա Դյուվալը։

 



Սննդաբանը հավելեց, որ սխտոր կտրելիս ու ուտելիս շնչառությանը զուգահեռ օրգանիզմ են մտնում ցնդող նյութեր։ Այս նյութերը տալիս են հակամանրէային ազդեցություն, «ախտահանում են օրգանիզմը»։ Նման պաշտպանությունը բակտերիաներից շատ կարևոր է նաև երկարակեցության առումով. դա նշանակում է դիմադրություն բորբոքումներին և վարակներին, որոնք կարող են կրճատել կյանքի տարիները:

 

 

Բացի այդ, կծու բանջարեղենը հարուստ է մոլիբդենով և քրոմով. այս միկրոէլեմենտները բարելավում են արյան շաքարի վերահսկումը, ինչպես նաև նյութափոխանակության գործընթացների կարգավորումը, ֆերմենտների արտադրությունը։



Դյուվալը բացատրել է, որ դա, ի վերջո, բարենպաստ ազդեցություն է ունենում մարսողական համակարգի վրա, որի վիճակը մեծ դեր է խաղում իմունիտետի ամրապնդման և երկարակեցության հակման գործում։ 



Ամենաընթերցվածը