Ինչպես արագ ազատվել ծնկների այտուցվածությունից ու հոդացավերից

Դիտումներ 672

Ինչպես արագ ազատվել ծնկների այտուցվածությունից ու հոդացավերից

Հաճախ մարդիկ վնասում են իրենց ծնկները, արմունկներն ու առհասարակ հոդերը, ինչը ուժեղ ցավեր ու այտուցվածություն է առաջացնում: Սակայն նման վիճակի կարող է հանգեցնել նաև երկարատև ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև երկար ժամանակ անշարժ մնալը (օրինակ երկար ճանապարհ գնալիս):

 

Սակայն կա մի հիանալի միջոց, որը կօգնի արագ ու արդյունավետ կերպով ազատվել հոդերի ցավից, հոգնածությունից ու այտուցվածությունից:

 

Այս խնդիրը կարող է զգալիորեն վատացնել կյանքի որակը, սահմանափակել շարժումները և տհաճ զգացողություններ պատճառել, նույնիսկ ամենաթեթև ծանրաբեռնվածության դեպքում:

 

Ծնկների այտուցվածությունը կարող է պայմանավորված լինել ոչ միայն վնասվածքով, այլև որոշ վարակներով, հոդատապով (подагра), արթրիտի որոշ տեսակներով, իսկ երբեմն էլ ուռուցքներով կամ կիստաներով:

 

Այս բնական միջոցը շատ արդյունավետ է և պատրաստվում է արագ ու հեշտ:

 

Բաղադրությունը.

 

 

·         1 ճաշի գդալ աղ,

 

·         1 հատ թարմ ձվի դեղնուց:

 

Պատրաստման եղանակը.

 

Աղն ու ձվի դեղնուցը լավ խառնել, այնուհետև ստացված խառնուրդը քսել հիվանդ ծնկին, փաթաթել այն պոլիէթիլենային թաղանթով և ամրացնել էլաստիկ բինտով:

 

Այս կոմպրեսը հարկավոր է փոխել յուրաքանչյուր երկու ժամը մեկ՝ պատրաստելով նոր խառնուրդ: Օրվա ընթացքում հարկավոր է դնել նման կոմպրես հինգ անգամ:

 

Այս միջոցը շատ արդյունավետ է հոդերի վնասվածքներից հետո: Այն մեղմացնում է ցավը, բուժում այտուցվածությունը և նպաստում է հյուսվածքների արագ վերականգնմանը:

 



Ամենաընթերցվածը