Իմբիրի խառնուրդ. նիհարելու հրաշք միջոց ալարկոտների համար

Դիտումներ 522

Իմբիրի խառնուրդ. նիհարելու հրաշք միջոց ալարկոտների համար

Իմբիրը կիտրոնի և մեղրի հետ պարբերաբար օգտագործելով՝ կարող եք ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև կպաշտպանեք ձեզ տարբեր վարակներից։ Այս մասին գրում է lovecook.me-ն։

Բաղադրիչներ

  • 300-350 գրամ իմբիր
  • 150 գրամանոց 1 կիտրոն
  • 150-200 գրամ մեղր

 



Պատրաստման եղանակը

  1. Մաքրեք իմբիրի արմատը, բաժանեք մեծ հատվածների։
  2. Մաքրեք կիտրոնը, հեռացրեք սերմերը։
  3. Կիտրոնն ու իմբիրը հարեք բլենդերով կամ աղացեք մսաղացով։
  4. Ավելացրեք մեղրը, լավ խառնեք։

 



Օրվա ընթացքում ընդունեք մեկ թեյի բաժակ։ Բացի ավելորդ քաշից ազատվելու գործում օգնելուց՝ իմբիրն արդյունավետ միջոց է մրսածության դեպքում։ Այն օրգանիզմը մաքրում է խոլեստերինից, դուրս է բերում տոքսինները և մակաբույծներին։

Ուշադրություն։ Իմբիր օգտագործելիս պետք է շատ զգույշ լինել. աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում պետք է խուսափել դրա օգտագործումից։



Ամենաընթերցվածը