Մածուն ու գրեչկա կերեք և տեսեք ինչ լավ բաներ կկատարվեն ձեր օրգանիզմում

Դիտումներ 369

Մածուն ու գրեչկա կերեք և տեսեք ինչ լավ բաներ կկատարվեն ձեր օրգանիզմում

Մածուն և հնդկաձավարը (գրեչկան) վաղուց հայտնի են որպես աղիները և արյունատար անոթները մաքրող միջոց, դրանք նորմալացնում են ենթաստամոքսային գեղձի նյութափոխանակությունն ու աշխատանքը, նվազեցնում են շաքարի մակարդակը արյան մեջ։

 

 

Ինչպես պատրաստել արյան անոթների և աղիների մաքրման բուժիչ միջոցը.

Մեկ ճաշի գդալ հնդկաձավարը սրճաղացի մեջ մանրացնել ալյուրի վիճակի, մի բաժակ մածունին կեֆիրին ավելացնել ալյուրը, սառեցնել:



Ընդունեք ուտելուց կես ժամ առաջ։ Բուժման կուրսը 14 օր է։

 

 

Հնդկաձավարը հարուստ է վիտամիններով և միկրոտարրերով՝ B1, B2, B9 (ֆոլաթթու), PP, վիտամին E, կալցիում, կալիում, ֆոսֆոր, յոդ և այլն:

 

 

Հնդկաձավարը երկաթի հարուստ աղբյուր է, հետևաբար շատ օգտակար է անեմիայի դեպքում: Այն պարունակում է մեծ քանակությամբ ֆոլաթթու, այն բարձրացնում է օրգանիզմի դիմացկունությունը։



Մածունը բավական դյուրամարս է և խորհուրդ է տրվում երեխային տալ 9 ամսականից: Մածունի հայրենիքը հայկական լեռնաշխարհն է: Այն ունի հազարամյակների պատմություն: Հնում մարդիկ կաթը թողել են, որ թթվի ու վերածվել է մածունի: Մեր երկրում մածունի լայն կիրառման մասին բազմաթիվ գտածոներ կան: Մածունի օգտակարությունն ապացուցվել է բազմիցս: Մասնագետները վստահեցնում են, որ հիմնական օգտակար հատկությունը դրանում պարունակվող բնական միկրոօրգանիզմներն են, որոնք ունակ են պայքարելու վնասակար մանրէների դեմ:

 


100գ մածունը պարունակում․
🔹Ջուր-87.8գ
🔹 Սպիտակուցներ-2.9գ
🔹 Ածխաջրեր-4.7գ
🔹 Ճարպեր-3.8գ
🔹 Կալորիա-65.3կկալ
🔹 Վիտամիններ A, B2, PP, D, ինչպես նաև կալիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր և այլ միկրո և մակրոտարրեր։
Մայրիկներին ևս խորհուրդ եմ տալիս հաճախ ուտել այս կաթնամթերքը, քանի որ դրանում պարունակվող կաթնաթթվային մանրէները չեզոքացնում են օրգանիզմում առկա բացասական բակտերիաների ազդեցությունը, կանխում աղիներում նեխման պրոցեսները, լավացնում մարսողությունը, օրգանիզմից դուրս է բերում թունավոր նյութերը, արյան մեջ նվազեցնում խոլեստերինի մակարդակը և բարձրացնում իմունիտետը:

 



Ամենաընթերցվածը