Միկադո․ Մածունով բաղադրատոմս, որի շնորհիվ լիստերը փափուկ են ստացվում, իսկ կրեմը անմահական

Դիտումներ 549

Միկադո․ Մածունով բաղադրատոմս, որի շնորհիվ լիստերը փափուկ են ստացվում, իսկ կրեմը անմահական

Xohanoc.am-ը առաջարկում է միկադոյի իդեալական բաղադրատոմս։ Այն փորձված բաղադրատոմս է և շատ հեշտությամբ կստացվի պատրաստել այն։

 

 

Լիստերը պատրաստելու եք մածունով, այդպես լիստերը հեշտ բացվում և բավականին փափուկ և համեղ է ստացվում։ 

Բաղադրամասեր

 



Խմորի համար ՝

Ալյուր,

Կարագ - 100 գրամ,

Ձու - 3 հատ (միջին չափի),

Շաքարավազ - 250 գրամ,

Մածուն - 400 մլ,

Սոդա - 1 թեյի գդալ,

Կրեմի համար ՝

Շաքարավազ - 200 գրամ

Կարագ - 400 գրամ,

Ձվի դեղնուց - 2 հատ,

Եփած խտացրած կաթ - 300 գրամ

Շոկոլադ ՝ վրան զարդարելու համար

 

 

Պատրաստման եղանակը

 



Առաջին հերթին պատրաստենք խմորը։  կարագը լավ հարել, ավելացնել ձուն և շաքարավազը և կրկին լավ հարել։ Ավելացնել մածունը ` 1 թգ. սոդայով և այնքան ալյուր, որ ստացվի փափուկ խմոր: Բաժանել 7 գնդի:

Թխել առանձին-առանձին:

Կրեմի համար հարկավոր է խտացրած կաթը, ձվի դեղնուցը և շաքարավազը լավ հարել: Կարագը փափկեցնել, լավ հարել:

Բոլորը միասին լավ խառնել, քսել շերտերին:

 

 

Վրան լցնել շոկոլադե սալիկ:



Ամենաընթերցվածը