Միկադո․ Մածունով բաղադրատոմս, որի շնորհիվ լիստերը փափուկ են ստացվում, իսկ կրեմը անմահական
Դիտումներ 758
Xohanoc.am-ը առաջարկում է միկադոյի իդեալական բաղադրատոմս։ Այն փորձված բաղադրատոմս է և շատ հեշտությամբ կստացվի պատրաստել այն։
Լիստերը պատրաստելու եք մածունով, այդպես լիստերը հեշտ բացվում և բավականին փափուկ և համեղ է ստացվում։
Բաղադրամասեր
Խմորի համար ՝
Ալյուր,
Կարագ - 100 գրամ,
Ձու - 3 հատ (միջին չափի),
Շաքարավազ - 250 գրամ,
Մածուն - 400 մլ,
Սոդա - 1 թեյի գդալ,
Շաքարավազ - 200 գրամ
Կարագ - 400 գրամ,
Ձվի դեղնուց - 2 հատ,
Եփած խտացրած կաթ - 300 գրամ
Շոկոլադ ՝ վրան զարդարելու համար
Պատրաստման եղանակը
Առաջին հերթին պատրաստենք խմորը։ կարագը լավ հարել, ավելացնել ձուն և շաքարավազը և կրկին լավ հարել։ Ավելացնել մածունը ` 1 թգ. սոդայով և այնքան ալյուր, որ ստացվի փափուկ խմոր: Բաժանել 7 գնդի:
Թխել առանձին-առանձին:
Կրեմի համար հարկավոր է խտացրած կաթը, ձվի դեղնուցը և շաքարավազը լավ հարել: Կարագը փափկեցնել, լավ հարել:
Բոլորը միասին լավ խառնել, քսել շերտերին:
Վրան լցնել շոկոլադե սալիկ:
Ամենաընթերցվածը