Լյարդը մաքրելու համար բնական բաղադրատոմս

Դիտումներ 402
Լյարդը մաքրելու համար բնական բաղադրատոմս

Խորհուրդ ենք տալիս պարբերաբար լյարդը մաքրել՝ երկար տարիներ այն առողջ պահելու համար։

Բաղադրատոմս 1

1 բաժակ վարունգ

1 բաժակ խնձոր

1 կանաչ պղպեղ

Կես կիտրոն

 

 

Բոլոր մթերքները լցրեք հյութաքամիչի մեջ, հյութ պատրաստեք և անմիջապես խմեք, քանի դեռ բոլոր վիտամինները պահվում են: Հյութը պարունակում է հսկայական քանակությամբ հակաօքսիդանտներ, հակաքաղցկեղածին նյութեր և պահպանում է  լյարդի և ամբողջ օրգանիզմի առողջությունը։

 


Օրը կարելի է խմել 2-3 բաժակ այս հյութից, ցանկալի է դատարկ ստամոքսին,

ուտելուց 30 րոպե առաջ։ Բուժման կուրսը 2 շաբաթ:

 

 

Բաղադրատոմս 2

1 բանան

կես կիտրոն,

կանաչ թեյ

Ամեն ինչ հարել բլենդերով և խմել անմիջապես։ Խմեք օրական 2-3 բաժակ այս ըմպելիքից։ Սա շատ հզոր հակաօքսիդանտ ըմպելիք է, որը մաքրում է լյարդը և վերականգնում օրգանիզմի թթու-բազային հավասարակշռությունը։

 

 

Բաղադրատոմս 3

Մի բաժակ տաք ջուր

1 կիտրոնի հյութ

Կես թեյի գդալ քրքում և կոճապղպեղ

Խառնեք բոլոր բաղադրիչները և խմեք ըմպելիքը տաք վիճակում։ Կատարյալ արագացնում է նյութափոխանակության գործընթացները, մաքրում է լյարդը, արյունը, աղիքները, կանխում է լեղապարկում քարերի առաջացումը։ Խմեք օրական 2-3 բաժակ։

 

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը