Պատրաստեք և կերեք սա․ Այն արյան որակը բարելավելու ու արյան մեջ երկաթի պակասը վերացնելու սուպեր միջոց է


Դուք հոգնում եք, ունենում եք մոռացկոտություն, գլխացավեր, ուժի կորուստ, ապա փորձեք այս համեղ միջոցը։
Կարմիր արյան բջիջները շատ կարևոր են, նրանք թթվածին են տեղափոխում մարմնի բոլոր մասերը: Դրանց թվի նվազումը վկայում է այն մասին, որ մարդը անեմիա ունի։
Անեմիայի տարբեր տեսակներ կան. Բայց ամենատարածվածը, որը պայմանավորված է երկաթի պակասով, էական նշանակություն ունի կարմիր արյան բջիջների արտադրության համար:
Դուք կարող եք լրացնել ձեր երկաթի պաշարը՝ ուտելով տարբեր մթերքներ: Շատ կարևոր է օրգանիզմում երկաթի պատշաճ քանակությունը, քանի որ այն շատ կարևոր է մեր ինքնազգացողության և բազմաթիվ լուրջ հիվանդությունների զարգացումը կանխելու համար։
Երկաթի դեֆիցիտի ախտանիշները կարող են ներառել հոգնածություն, կենտրոնացման բացակայություն, գլխացավեր, տրամադրության փոփոխություններ, էներգիայի պակաս և թուլություն:
Այս խնդրից խուսափելու համար պետք է ուտել երկաթով հարուստ մթերքներ, ինչպիսիք են հավը, ձուկը, վարսակի ալյուրը, չամիչը, սալորաչիրը, կաղամբը, սպանախը և այլ բանջարեղեն: Փորձեք չխմել ալկոհոլ:
Ցանկալի է թեստեր անել՝ պարզելու համար, թե արդյոք ձեր օրգանիզմում կան մակաբույծներ, որոնք նույնպես կարող են սակավարյունության պատճառ դառնալ։
Ձեզ ենք առաջարկում հրաշալի միջոցի բաղադրատոմս, որը շատ արագ օգնում է նորմալացնել արյան մեջ երկաթի մակարդակը։
Բաղադրությունը․
200 գ բնական մեղր
150 գ չբոված դդմի սերմեր
1 կիտրոնի հյութ
100 գ չբոված նուշ
Դդմի սերմերը և նուշը մանրացնել բլենդերի մեջ, ավելացնել կիտրոնի հյութ և մեղր։ Լավ խառնել մինչև հարթ զանգված ստանաք։
Այնուհետև զանգվածը դնել ապակե տարայի մեջ՝ կափարիչով և պահել սառնարանում։
Խորհուրդ է տրվում օրական երեք անգամ ընդունել 1 թեյի գդալ ուտելուց 10-15 րոպե առաջ։ Բուժման ընթացքը առնվազն 30 օր է։
Ուշադրություն. շաքարախտով հիվանդները կարող են օգտագործել այս միջոցը միայն բժշկական թույլտվությամբ, քանի որ դեղատոմսը պարունակում է մեղր:
